Գործուղումների շքերթ. արտերկրյա վոյաժներից չեն հրաժարվում. «Ժողովուրդ»
![]() 281 Չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ., 09:20
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովը՝ պատգամավորներն ու աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ, հոկտեմբերի 17-29-ն ընկած ժամանակահատավածում տարբեր գործուղումների են մեկնելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 12 օրվա կտրվածքով 6 երկիր գործուղվող խորհրդարանականների կազմում միայն իշխանության ներկայացուցիչներն են ընդգրկված: Հոկտեմբերի 25-29-ը, օրինակ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած հանդիպմանը մասնակցելու են մեկնում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու ու փոխնախագահ Լուսինե Բադալյանը: Հոկտեմբերի 20-23-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենք, իսկ 23-26-ը՝ Կիպրոս՝ Նիկոսիա է մեկնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում, բացի իշխանական պատգամավորներ Գևորգ Պապյանից ու Վահագն Ալեքսանյանից, նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նրա տեղակալը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի ու արտաքին կապերի վարչությունների ղեկավարները, ԱԺ նախագահի խորհրդականն ու մամուլի քարտուղարը, ինչպես նաև այլ աշխատակիցներ են ներառված՝ ընդհանուր թվով 13 անձ: Հոկտեմբերի 21-25-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ կմեկնեն ՔՊ-ական երկու պատգամավորներ՝ Սերգեյ Մովսիսյանն ու Ալեքսեյ Սանդիկովը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
