«Ի՞նչ «դրական ազդկաներ» եք թուրքերին ուղղում և թուրքերից ստանում». Արման Աբովյան
![]() 676 Ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ., 16:12 Նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների քաղաքական սիրախաղն ընթանում է դասական կանոնների համաձայն։ Հետաքրքիր է հետևել, թե ինչպես իրար պատկերավոր օդային պաչիկներ՝ այլ կերպ ասած «դրական ազդակներ» են ուղարկում թուրք և հայ պաշտոնյաները։ Սկզբից հայկական իշխանությունները խոսեցին թուրքական «դրական ազդակների» մասին, սակայն չմանրամասնեցին, թե այդ ի՞նչ խորհրդավոր ազդակներ են և ինչո՞ւ են դրական։ Այսօր ադրեն Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն ընգծել է, որ արդեն Թուրքիան է ստացել Հայաստանի իշխանություններից շատ խոստումնալից «դրական ազդակներ»։ Տղե՛րք, էս ի՞նչ «դրական ազդկաներ» եք թուրքերին ուղղում և թուրքերից ստանում։ Չեմ ուզում առայժմ ինչ-որ եզրակացություն անել, սակայն եթե հստակ և պարզ չպարզաբանեք, թե իրականում ի՞նչ գործընթացներ եք գեներացնում հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ, ապա այս անհասկանալի շղարշը, որով պատված է թուրքերի հետ միանշանակ բերելու է շատ և շատ վատ հետևանքների։ Մի ամաչեք, տղե՛րք, մի՛ նեղվեք, պատմեք մարդկանց, թե ի՞նչ «դրական ազդակներ» եք ուղարկել թուրքերին։ Սիրտներդ թեթևացրեք»։ Աղբյուրը` Արման Աբովյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
