«Մոսկվան լոկալ ձևաչափերում գիտակցում և զգում է Անկարայի առավելությունը». Հակոբ Բադալյան
![]() 260 Երկուշաբթի, 01 նոյեմբերի, 2021 թ., 17:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Այն, որ Էրդողանը 3+3-ի թեման շոշափում է G20-ի ելույթում, ասելով, թե դա կբերի ռեգիոնալ խաղաղության, կարծես թե հուշում է այդ թեմայով Ռուսաստանի հետ ոչ արդյունավետ և Անկարայի համար ոչ գոհացուցիչ քննարկման մասին: Ավելին, քննարկում կարծես թե չկա էլ: G20-ի կուլիսներում Լավրովի և Չավուշողլուի հանդիպմանը եղել է 3+3-ի թեման, սակայն ուշագրավ է, թե ինչ ձևակերպումով են ռուսները տվել այդ մասին՝ «մտքերի փոխանակում»: Այդօրինակ ձևակերպումները «դիվանագիտական լեզվում» թերևս մտքերի տարբերության վկայություն են: Ինչպես ավելի վաղ գրառում էի արել Զախարովայի հայտնի հայտարարության կապակցությամբ, թե դա թուրք-ադրբեջանական, ոչ թե ռոըսական գաղափար է, վերստին կարծում եմ, որ ռուսները չեն մերժում 3+3-ի հարց քննարկելը, սակայն ամենևին շահագրգռված չեն դրան հասնելու հարցում: Իմ գնահատմամբ՝ պատճառն այն է, որ Մոսկվան լոկալ ձևաչափերում գիտակցում և զգում է Անկարայի առավելությունը, մի շարք պատճառներով: Խոշոր հաշվով, թեև զգալիորեն թուլացած, բայց լայն խաղի տրամաբանությամբ ռուսները դեռ մի շարք գործոնների բերումով գերազանցում են Անկարային: Լայն ձևաչափը Մոսկվայի համար եռանախագահությունն է, բայց, իհարկե, մի կարևոր նպատակադրումով՝ ԱՄՆ ու Ֆրանսիան ճանաչեն իր առանձնահատուկ դերն ու կարգավիճակը հետպատերազմյան նոր իրավիճակում: Կրեմլի համար կարծում եմ՝ սա է առավել առաջնային նպատակ, քան Թուրքիայի հետ լոկալ ռեգիոնալ ձևաչափով պարփակվելը, որտեղ առավելությունը լինելու է թուրքերինը: Հարցն այն է սակայն, թե ինչ է մտածում ԱՄՆ, որն ունի, իհարկե, խաղի ամենալայն հնարավորությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
