Հղի կնոջ մահից հետո Լեհաստանում կրկին ցույցեր են՝ աբորտի արգելքի դեմ

Լեհաստանում 30-ամյա հղի կին է մահացել, քանի որ բժիշկները հրաժարվել են հեռացնել պտուղը՝ աբորտի հետ կապված օրենքի խստացման պատճառով։ Այս դեպքից հետո սկսվել են բողոքի ցույցեր Վարշավայում, Կրակովում և այլ քաղաքներում. մարդիկ մոմեր են վառել հանգուցյալի հիշատակին, հայտնում է The Associated Press-ը։
Իզաբելան հոսպիտալացվել է հղիության 22-րդ շաբաթում ամնիոտիկ հեղուկի արտահոսքի պատճառով: Հիվանդանոցում բժիշկները հաստատել են, որ պտուղը բնածին արատներ ունի։ Արդյունքում պտուղը մահացել է, իսկ կնոջ մոտ սեպտիկ շոկ է սկսվել։ Նա մահացել է ջրահեռացումից 24 ժամ անց: Փաստաբանի խոսքով՝ բժիշկները գործել են նոր օրենքի շրջանակներում, ըստ որի՝ անհնար է հղիությունն ընդհատել, եթե անգամ պտուղն ունի անբուժելի հիվանդություններ։ Բժիշկները պնդել են, որ հոգ են տարել հիվանդի և պտղի առողջության և կյանքի համար:
Ցուցարարներն այժմ պահանջում են փոխել հղիության արհեստական ընդհատման մասին օրենքը: Երկրի մի շարք խոշոր քաղաքներում մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ՝ քննադատելով երկրում իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությանը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Լեհաստանում նոր օրենք է ընդունվել։ Աբորտի արգելքի դեմ ցույցերն սկսվել էին, երբ հոկտեմբերի 22-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պտղի պաթոլոգիայի պատճառով հղիության արհեստական ընդհատումը հակասում է երկրի հիմնարար օրենքին։ Սակայն հասարակության մեջ անկարգությունների և հազարավոր բողոքների պատճառով իշխանություններն այն ժամանակ հետաձգեցին արգելքի որոշման՝ ուժի մեջ մտնելը, մինչև դատարանը չներկայացնի իր դատավճռի պաշտոնական հիմնավորումը։ Դրանից հետո Լեհաստանում պտղի պաթոլոգիայի պատճառով աբորտը պաշտոնապես արգելվեց։

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24828.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
29328.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68823.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82321.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86719.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100317.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230816.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
225516.10.2026, 20:48