«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչն է պատճառը, որ հանրության մի մասը դիմադրում է պատվաստմանը». Արսեն Բաբայան
![]() 519 Ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ., 21:48 «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչն է պատճառը, որ հանրության մի մասը դիմադրում է պատվաստմանն ու դիմակահանդեսին։ Մարդիկ չեն հավատում ձեզ, չեն հավատում ձեր պարտադրած պայմաններին։ Գիտե՞ք՝ ինչի չեն հավատում։ Պարզ պատճառով, դուք ինքներդ չեք հավատում ձեր խոսքերին։ Դուք ամեն օր ձեր վարքով ամբողջությամբ հակառակն եք ապացուցում։ Ապացուցում եք, որ սովորական մարդկանց թեստ ու պատվաստում պարտադրելը, այն էլ վարչական ռեսուրսների կիրառման բացահայտ ու պաշտոնական սպառնալիքով, սոսկ կեղծիք է, լոկ կապրիզներ։ Մարդիկ տեսնում են ձեր վարքն ու հասկանում, որ կեղծ է ամեն բան։ Մարդիկ սկսում են ձեր կեղծիքի հետևանքով ամենադավադրական պատմություններին ու սպառնալիքներին հավատալ։ Ինձ ճանաչողները գիտեն, որ պատվաստմանը կողմ եմ արտահայտվում։ Մարդիկ ինձ խանութներում դիմակով են տեսնում։ Իսկ ձեզ՝ ահա այսպես ու հենց այդպես էլ դուք փչացնում եք ամեն բան։ Նկարում Անդրանիկ Քոչարյանն է՝ խանութում։ Նա լուրջ չինովնիկ է, նա այնքան մեծամիտ է, որ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ նրան կպնի։ Նա թքած ունի շրջապատի վրա։ Կորոնավիրուսի այսպիսի վիճակի միակ ու անկրկնելի մեղավորը հենց դուք եք՝ իշխանությունդ...»: Աղբյուրը` Արսեն Բաբայան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
