«Ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ոչ հեռու ապագայում այսպես բարձրանալու ենք դեպի Շուշիի բարձունքը»․ Ավետիք Չալաբյան
444
Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 03:06
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ Անցած հանգստյան օրերին, շարունակելով մեր ճանապարհորդությունը Վայոց Ձորում, մենք ուղեվորվեցինք դեպի Եղեգիս գետի կիրճ։ Հայաստանի այս հատվածը գտնվում է բանուկ ճանապարհներից և տուրիստական երթուղիներից դուրս, և տառացիորեն թաքնված գանձերի մի փոքրիկ աշխարհ է՝ մեկը մյուսից զարմանահրաշ։ Եղեգիսի կիրճում միջին դարերում գտնվել է Սյունյաց Օրբելյան իշխանների իշխանանիստ քաղաքը, և երկու դար այն եղել է Հայաստանի առավել հարուստ բնակավայրերից մեկը։ Թեև այն ավերվել և լքվել է Լենկ Թեմուրի արշավանքից հետո 15-րդ դարի սկզբում, շրջակայքում պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ՝ իր բնույթով եզակի Զորաց տաճարը, որտեղ հայոց զորքը օրհնություն էր ստանում մարտի գնալուց առաջ, Արատեսի, Ցաղաց քարի, Շատինի վանքերը, և այս կիրճի վրա վերևից ճախրող փառահեղ Սմբատաբերդը, որը կառուցվել է դեռևս 5-րդ դարում, և որի մատույցներում Ավարայրից նահանջած հայոց զորքը համառ դիմադրություն է ցույց տվել պարսիկներին։ Այս ամենը՝ երկնասլաց դյութական լեռների գրկում, որոնց տեսարանները հեքիաթային, պարզապես անիրական մի աշխարհի տպավորություն են ստեղծում։ Թեև այս տարածքները սակավաբնակ են և տուրիստական հիմնական երթուղիներից դուրս են, մենք ուրախությամբ արձանագրեցինք, որ մեզ համաքայլ Սմբատաբերդի բարձունք էին խմբերով մագլցում տասնյակ երտասարդներ՝ Հայաստանի տարբեր վայրերից։ Սմբատաբերդը հայոց մարտական փառքի եզակի հուշարձաններից է, այստեղ հայոց բազկին են բախվել և ջարդվել բազմաթիվ նվաճողներ։ Երբ բարձրանում էինք դեպի բերդը տանող ոլորաններով, ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ոչ հեռու ապագայում այսպես մենք պետք է բարձրանանք դեպի Շուշիի բարձունքը։ Որպեսզի սակայն դա իրականություն դառնա, մենք պետք է սովորենք գնահատել, սիրել և պահպանել այն գանձերը, որոնք ունենք, այդ դեպքում Աստված մեզ ավելին կտա՝ առնվազն վերադարձնելով այն, ինչ ցավալիորեն կորցրել ենք։ Մինչ այդ, վայելեք մեր ուղեվորության զարմանահրաշ պատկերները, և ինքներդ էլ ժամանակ և ուժ գտեք՝ բարձրանալու Սմբատաբերդ, և հայտնաբերելու Վայոց ձորի խորը կիրճերում թաքնված հայոց գանձերը»։
«Ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ոչ հեռու ապագայում այսպես բարձրանալու ենք դեպի Շուշիի բարձունքը»․ Ավետիք Չալաբյան«Ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ոչ հեռու ապագայում այսպես բարձրանալու ենք դեպի Շուշիի բարձունքը»․ Ավետիք Չալաբյան«Ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ոչ հեռու ապագայում այսպես բարձրանալու ենք դեպի Շուշիի բարձունքը»․ Ավետիք Չալաբյան«Ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ոչ հեռու ապագայում այսպես բարձրանալու ենք դեպի Շուշիի բարձունքը»․ Ավետիք Չալաբյան«Ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ոչ հեռու ապագայում այսպես բարձրանալու ենք դեպի Շուշիի բարձունքը»․ Ավետիք Չալաբյան«Ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ոչ հեռու ապագայում այսպես բարձրանալու ենք դեպի Շուշիի բարձունքը»․ Ավետիք Չալաբյան«Ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ոչ հեռու ապագայում այսպես բարձրանալու ենք դեպի Շուշիի բարձունքը»․ Ավետիք Չալաբյան