«Հաստատում է, որ ինքն է հանձնել Շուշին ու Հադրութը». Հայկ Մարտիրոսյան
![]() 640 Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 09:30 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտե, որ հայերի վերադարձ Ադրբեջանի կողմից վերահսկվող Շուշի և Հադրութ՝ ուղղակի անհնար է: Ոչ ոք չի գնա: Ոչ ոք՝ անգամ ադրբեջանասեր իր ոհմակի և ոչ մի անդամ չի գնա Ադրբեջանի դրոշի ներքո Շուշիում և Հադրությում ապրելու: Եվ եթե գնա, կենդանի չի մնա: Հայ բնիկների վերադարձ իրենց տներ՝ հնարավոր է միայն ազատագրումից հետո: Եվ, այնուամենայնիվ, խոսում է դրա մասին՝ ոչ մի խոսք չասելով Հայաստանի Հանրապետության այդ քաղաքների ազատագրման կամ դեօկուպացիայի մասին: Ոչ մի խոսք այն մասին, որ դրանց գրավումն ապօրինի հանցագործություն է: Ոչ մի խոսք: Եվ իր այդ խոսքերով՝ մի բանի մասին, որ անհնար է, ու նաև Ադրբեջանի տիրապետության ներքո նրանց վերադարձի մասին խոսելով՝ ուղղակի հաստատում է, որ ինքն է հանձնել, ինքն է նվիրել, ինքն ուրախ է, որ Շուշին ու Հադրութը և մնացյալ Հայաստանը հիմա Ադրբեջան են դարձել: Նաև՝ վավերականացնում և ճանաչում է Շուշիի և Հադրութի զավթումը: Չխոսելով զավթման մասին, այլ անդրադառնալով բնակչության անհնար վերադարձին՝ նիկոլ փաշինյանը Շուշին և Հադրութը հայտարարում է ադրբեջանական տարածքներ»: Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
