Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ» կարգելվի. նպատակը թոշակառուներին պաշտպանելն է. «Ժողովուրդ»

«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում են սահմանափակումները։ Գրեթե բոլոր երկրներում իշխանությունները տարատեսակ արգելքներով ու սահմանափակումներով ստիպում են քաղաքացիներին պատվաստվել, քանզի համավարակի դեմ պայքարի միակ միջոցը դա են համարում։ Հայաստանում կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Առողջապահության նախարարությունում ակտիվ քննարկվում է հետագայում արգելել չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ։
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ՝ տարեց մարդիկ, թոշակառուները այն թիրախային խումբն են, որոնք չեն կարողանում հաղթահարել կորոնավիրուսի համավարակը, իսկ վարակվելու դեպքում վերջիններս մոտ շատ բարձր է մահացության ցուցանիշը։ Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ արգելելով՝ կառավարությունը ցանկանում է զերծ պահել թոշակառուներին վարակվելուց»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
10712:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
189Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
278Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
74619.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38018.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107413.08.2026, 13:12