Սամվել Բաբայանն ամեն ինչ արել է, որ Մեղրիում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեն․ Ավինյանին խոսք էր տվել, բայց չի ստացվել․ «Հրապարակ»

«Ազատական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն օրերս հայտարարեց․ «ՀՀ օրենսդրության պահանջների խախտման և այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման, նյութերի վերաբերյալ Ազատական կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել»։
Ակնհայտ է, որ Մեղրիում «Հանրապետության» թեկնածու Բագրատ Զաքարյանի և Ազատականի ավագանու համագործակցությունը Բաբայանի հետ համաձայնեցված չէ, իսկ հուշագրով 2 կուսակցության ավագանիները որոշել էին կիսել 5 տարվա պաշտոնավարումը․ 2,5 տարի՝ մեկը, 2,5՝ մյուսը: Ազատականի ցուցակը գլխավորած Խաչատուր Ասատրյանն ասաց, որ ցուցակը ձևավորել են Բաբայանի իրավաբանները, իրենք ներկայացրել են պահանջվող բոլոր փաստաթղթերը, պահպանվել է օրենքի պահանջը, ընտրացուցակը ձևավորվել է 70/30 հարաբերակցությամբ, այսինքն, 70 տոկոսը՝ կուսակցականներ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
10712:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
189Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
278Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
74619.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38018.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107413.08.2026, 13:12