«Մեր առողջապահական համակարգն առաջնորդվում է «փող պոկելու» սկզբունքով»․ լրագրող

Լրագրող Անի Հովահաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրեմն, եթե վճարովի քովիդ թեստ ես հանձնում, 1 օրում պատասխանը ստանում ես: Բայց, երբ իրոք սիմպտոմներ ունես և բժիշկը ուղեգրել է պետպատվերի շրջանակում հանձնել, 2-3 աշխատանքային օրում ես ստանում պատասխանը: Այսինքն՝ հնարավորություն կա արագ իմանալու, բայց դա փողով է:
Երկրորդ դեպքում, երբ սիմպտոմներ ունես, շատ ավելի վտանգավոր է ամեն օր ուշացնելը թե՛ քո, թե՛ կողքիդ գտնվողների համար: Առաջին դեպքում՝ սովորաբար ճամփորդելու կամ գործատուին ներկանացնելու համար ես հանձնում, այսինքն՝ առողջ ես:
Մեր առողջապահական համակարգն առաջնորդվում է «փող պոկելու» սկզբունքով, ոչ թե իսկապես բուժելու, վարակի դեմն առնելու: Եվ մեծ հավանականությամբ հենց այս սկզբունքի պատճառով է ժամանակին բուժում չանելն ու մահերի նման ցուցանիշը:
ՀՀ առողջապահության նախարարություն, ես էլ, չնայած թույլ ու վատ վիճակիս, այս անգամ որոշեցի իմ վճարելու սկզբունքը խախտել ու գնալ պետպատվերի ճանապարհով: Հուսամ, երբ երեքշաբթի-չորեքշաբթի թեստի պատասխանը ստանամ, ուշ չի լինի»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
10212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
185Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
275Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
73819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
37918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83315.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107313.08.2026, 13:12