Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սեպտեմբերի 25-ին ԳՇ պետի կողմից հրահանգ է եղել»․ Արծրուն Հովհաննիսյան

«Սեպտեմբերի 25-ին ԳՇ պետի կողմից հրահանգ է եղել»․ Արծրուն Հովհաննիսյան
391
Ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ., 20:12

«Օգոստոսից, իհարկե, մենք պատերազմի սկսվելու կապակցությամբ անհանգստություն ունեինք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ես ի պաշտոնե չեմ մասնակցել, բայց գիտեմ, որ բազմիցս եղել են քննարկումներ հավանական պատերազմի վերաբերյալ՝ ԳՇ պետի և պաշտպանության նախարարի միջև»,- նշել է նա։
«Սեպտեմբերի 25-ին եղել է ԳՇ պետի կողմից հրահանգ՝ զորքերը բերել բարձր աստիճանի, բայց այստեղ հարցեր կան՝ ի՞նչ աստիճանի․․․ »,- նկատել է Հովհաննիսյանը։
«Ես թուղթը չեմ տեսել, քանի որ ինքս 26-27-ի գիշերը եղել եմ զորքերում, տեսել եմ, որ զորքերը բերված են ինչ-որ աստիճանի, բայց արդյո՞ք դա լիովին համապատասխանել է իրադրությանը, թե՞ չէ, դա պետք է քննությամբ պարզվի»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա համարում է, որ զորքերը պիտի անցնեին լիարժեք պաշտպանության։
«Արդյոք անցել են պաշտպանության, թե ընդամենն ուժեղացվել են․․․»,- հավելել է նա։