Մայր Աթոռը կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ․ «Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խորը մտահոգությամբ և ցավով արձանագրեց վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։
Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվեց, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային պատասխանատվության հետ՝ չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը։
Բարձր գնահատանքով անդրադարձ կատարվեց բժիշկների և բուժաշխատողների՝ մարդկային կյանքեր փրկելու նվիրյալ ծառայությանը։
Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ համարեց նաև, որ առողջապահության ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատվաստման օգտակարության և հետևանքների վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը կանխելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Ժողովի կողմից վերստին կոչ ուղղվեց՝ պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցները համավարակի հաղթահարման համար»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
10212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
185Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
275Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
73819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
37918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83315.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107313.08.2026, 13:12