Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

««Մեղավորի» ինքնությունը ոչ միայն հայտնի է, այլև արդեն գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ...»․ Ս․ Հասրաթյան

««Մեղավորի» ինքնությունը ոչ միայն հայտնի է, այլև արդեն գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ...»․ Ս․ Հասրաթյան
1099
Կիրակի, 14 նոյեմբերի, 2021 թ., 00:18

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր առաջ Շուշիի մերձակայքում տեղի ունեցավ միջադեպ, որի արդյունքում սպանվեց խաղաղ աշխատանք իրականացնող մեկ և վիրավորվեց երեք հայ... Սպանող ու վիրավորող հանցագործի ինքնությունը, հայտնի լինելով հանդերձ, առայսօր մնում է անհայտ...
Այսօր Շուշիի մերձակայքում տեղի ունեցավ պատասխան արտակարգ միջադեպը... «Մեղավորի» ինքնությունը ոչ միայն հայտնի է, այլև նա արդեն գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ...
Մենք թույլ ու անարժանապատիվ ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողանում պաշտպանել նրան, ով փորձում է պաշտպանել իր ու... նաև մեր բոլորիս արժանապատվությունը...»

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան