«Վարչապետը շատ թույլ է ու շատ վատ կադրերի բազա ունի». Արմեն Մովսիսյան
![]() 292 Երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ., 22:06 Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետը շատ թույլ է ու շատ վատ կադրերի բազա ունի: Գուցե ցանկություն ունի շտկել չստացվածը, բայց կյանքը ցույց է տալիս, երբ ամեն ինչ դառնում է չստացված, շտկելիքին ո՛չ բաժին, ո՛չ կամք, ո՛չ մասնագիտական հմտություն իր ու իմ կարծիքով բավականին մեծ քանակի պատեհապաշտների իր թիմին չի բավարարում: Կադրերի անվերջ փոփոխությունները, խոստումներ, որոնք մնում են որպես պարապ հնչյուն, արտաքին քաղաքական դաշտում համատարած պարտություններ, անհավասարակշռված խոսքերն ու պահվածքը, որ իշխանափոխության սկզբում թվում էր՝ անկեղծության ու ճշմարտացիության ժայթքում, սովորական ամբոխահաճություն է (իր խոսքով ասեմ՝ պապուլիզմ), նույնիսկ վերջին ընտրություններում ստացած մեծամասնության պողպատե մանդատը՝ իրականում հին ապուրի մեջ ոչինչ չփոխեց: Քաղաքական կամքը տեսական եզրույթ է մնում: Անկախության առաջին երեսուն տարին հաշվենք մանկության շրջան, քաղաքական բոբիկության ու աթոռի պաշտամունքի 4 թույլ ղեկավարների դարաշրջան: Հայոց աշխարհին ղեկավար է պետք՝ ոչ ցարական գուբեռնատոր կամ ամերիկյան դիստրիկտի կառավարիչ: Խելք ունենանք, մենք կորոշենք, չունենաք, կորոշեն մեր փոխարեն»: Աղբյուրը` Արմեն Մովսիսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
