Մոսկվան և Անկարան հաստատել են «3+3» ձևաչափի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը

1042
Երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ., 20:48
Մոսկվան և Անկարան հայտարարել են «3+3» ձևաչափի շուտափույթ գործարկման անհրաժեշտության մասին։ Այս մասին նշվել է Ստամբուլում Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալայի խորհրդակցությունների ժամանակ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Ընդգծվել է մոտ ապագայում Հարավային Կովկասի «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ գործարկելու հրատապությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

«Եթե Մասիսին ու Սիսը լինեին ՀՀ տարածքում, այն նույնկերպ ապամոնտաժելո՞ւ էիք Թուրքիայի պահանջով». Արեգ Սավգուլյան
4109:54
«Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում». Տիգրան Աբրահամյան
3909:42
Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչոցնել. «Հրապարակ»
5709:30
ՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»
6209:24
Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ. «Հրապարակ»
4609:18
Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ կարկուտ
5208:24
«Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով առողջության համար վտանգը»․ Լևոն Ազիզյան
9500:48
«Արցախցիներ Պարգև Բադալյանը և Սերգեյ Սարգսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին»․ Ռոման Երիցյան
11900:30