Ջինը շշից դուրս եկավ. Հայկ Սարգսյանի հերքման հերքումը. «Ժողովուրդ»
![]() 493 Հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ., 09:30 Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ լուրեր կան՝ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը՝ Քանաքեռում հնչած կրակոցների ժամանակ, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից հետո նրան օգնել են հեռանալ Հայաստանից: Այս հրապարակումից հետո պատգամավորը, որն արդեն Երևանում է, հերքել է տեղեկությունը: Եւ այսպես, Հայկ Սարգսյանը գրել է. «Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն՝ որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին»: Երկրորդ կետով պատգամավորը հայտնում է. «Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել»: Ապա նա ավելի հեռուն է գնացել և հրապարակել է նաև իր անձնագիրը, որտեղ կան նոյեմբերի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանից ելքի կնիքը եւ ՌԴ «Շերեմետովո» օդանավակայանի մուտքի կնիքը: Երեւում է նաեւ նոյեմբերի 16-ին միայն «Զվարթնոց» օդանավակայանի մուտքի կնիքը, և անհասկանալի է, թե որտեղից է պատգամավորը վերադարձել Հայաստան: Հայկ Սարգսյանի անձնագրում չկա ՌԴ որեւէ օդանավակայանից դուրս գալու մասը հավաստող ելքային կնիքը՝ այդ նույն ամսաթվով, բայց տարօրինակ է, որ կա «Զվարթնոց» օդանավակայան մուտք գործելու կնիքը: Եւ հարց է առաջանում՝ որտեղի՞ց է Հայկ Սարգսյանը հասել «Զվարթնոց» օդանավակայան՝ ՌԴ-ի՞ց, տիեզերքի՞ց, թե՞ Քանաքեռից: Եւ որպեսզի հստակ, անկողմնակալ պարզաբանում լինի, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՌԴ սահմանապահ ծառայությանը և խնդրել տալ տեղեկություն, թե ՀՀ քաղաքացի Հայկ Սարգսյանը երբ է Մոսկվա մեկնել, որ օդանավակայան է իջել, երբ և որտեղից է վերադարձել Հայաստան: Ինչպես նաև դիմել ենք ՀՀ ԱԱԾ՝ խնդրելով տալ Հայկ Սարգսյանի հեռախոսային տեղայնացման տվյալները, որպեսզի հասկանանք, թե սպանության օրը նա որտեղ է եղել իրականում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Բյուրեղավանում մեկ օրում գրանցվել է մոտ 30 կանչ․ 8 հոգի հոսպիտալացվել է (տեսանյութ)
212Երեկ, 17:24
«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
67516.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
64516.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
201015.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
71415.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
53114.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
68513.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
96110.04.2026, 15:18
