Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կորոնավիրուսի 37 նոր դեպք՝ Արցախում

Կորոնավիրուսի 37 նոր դեպք՝ Արցախում
407
Կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ., 14:26

Նոյեմբերի 20-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 137 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 84-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21283 քաղաքացու հետազոտություն, որից 3475-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 3 մահվան դեպք։