«Ամեն մեկը՝ «Ես դուրս եմ գալու» սկզբունքով, պետք է ելնի պայքարի». Սոֆյա Հովսեփյան
![]() 287 Երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ., 15:09 «Այսօր մենք փողոցներում ակցիա ենք իրականացնում և կային քաղաքացիներ, որ ասում էին՝ մենք աշխատանքի ենք գնում, դուք սահմանափակում եք մեր իրավունքը: Ես ուզում եմ հարց տալ այդ քաղաքացիներին՝ արդյոք տեղյա՞կ են, որ նույն Սյունիքում սահմանափակված է մարդու ազատ տեղաշարժվելը, անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը և այդ մարդիկ անգամ իրենց մի կտոր հացի համար չեն կարող իրենց բնակավայրից դուրս գալ»,- կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ՝ դիմելով քաղաքացիներին, ասաց նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա նշեց, որ բացի կառավարությանը փաստաթուղթ հանձնելուց, իրենց պահանջը հիմնավորող փաստաթուղթ են հանձնելու նաև Ազգային ժողովին և նախագահականին: «Հիշե՛ք՝ այսօրն է հեռու, վաղը շատ մոտ է լինելու: Եվ դրա համար ամեն մեկը՝ «Ես դուրս եմ գալու» սկզբունքով պետք է դուրս գա և պահանջի՝ առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու՝ այսուհետ հայ ժողովրդի անունից չստորագրել: Եվ ամենակարևորը՝ բանավոր պայմանավորվածություններ հայ ժողովրդի անունից այսուհետ չունենալ»,- ասաց Ս. Հովսեփյանը՝ հավելելով. «Եթե անտարբեր եղաք, այսօրվա այն 40 րոպեի սպասումն այլևս չի լինելու, էլ չեք հասցնելու աշխատանքի գնալ: Ակցիա եք տեսնում՝ լուռումունջ միացեք. 40 րոպե է, թե 1 ժամ, ուշացեք ձեր աշխատանքից, որովհետև հիշե՛ք, ուշանալով՝ այս երկրում մշտապես բնակվելու իրավունք եք ձեռք բերելու»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
