Ողբերգական վթար Արարատում․ 54-ամյա վարորդը մահացել է հիվանդանոցում

Այսօր Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության, Ավշար գյուղի կամրջի մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1967 թ․) բախվել է «KamAZ» մակնիշի ցեմենտատարի կցորդիչին (վարորդ՝ Վ․ Թ․)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, 54-ամյա վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հրապարկել է վարորդների անունները. «Ford»–ը վարել է Վայոց Ձորի մարզի բնակիչ Համլետ Մարգարյանը, «KamAZ»–ը՝ Արարատի մարզի բնակիչ, 64-ամյա Վանուշ Թովմասյանը։

Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
366Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
231Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
160Երեկ, 12:24
Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. կա 5 վիրավոր
21403.10.2026, 19:36
Սևան-Դիլիջան թունելում բախվել են բեռնատարներ․երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
28502.10.2026, 21:48
Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
56302.10.2026, 19:19
Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
31002.10.2026, 18:24
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
81602.10.2026, 14:30