«Հայաստանի վարչապետի տղան աշխատանքի է անցել իսրայելական ընկերությունում». լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԵՆ ԼԻՆՈՒՄ
Հայաստանի վարչապետի տղան աշխատանքի է անցել Հայաստանի դեմ թշնամական գործողություններ կատարած Իսրայելի ընկերություններից մեկում, և այդ լուրը Հայաստանում ընդունվում է որպես սովորական, ոչ արտառոց բան։ Իսրայելական Webiz ընկերությունն իրենց երկրի ներսում ծրագրավորողների պակասը լրացնելու համար իր մասնաճյուղն է բացում Երևանում, որպես մենեջեր հավաքագրվել է նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Հայկական մասնաճյուղը կղեկավարվի իսրայելական թիմի կողմից: Աշոտ Փաշինյանը, որ վերջերս Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում, իսրայելական ընկերության համար հավաքագրելու է ՏՏ ոլորտի հայ մասնագետներ:
Աշոտ Փաշինյանը ի՞նչ է հասկանում ՏՏ ոլորտից, որ այդ ոլորտի տաղանդներ բացահայտի։ Կարծում եմ՝ նրան բարձր վարձատրվող աշխատանքի ընդունելով, Իսրայելն իր ընկերություններից մեկի միջոցով ինչ-որ չափով վարձահատույց է լինում այն բանի համար, որ պատերազմի հետևանքով Արցախի և Իրանի սահմանը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն դարձել է իսրայելական լրտես ԱԹՍ-ների, այլ տեխնիկայի գործունեության տարածք, Իսրայելը կարողանում է լրտեսել իր ոխերիմ թշնամի Իրանի տարածքի զգալի հատված»։

«Տարիներ շարունակ նույնը կատարվում է ԱՄՆ Արևմտյան թեմի դիմաց»․ Սերոբ քահանա Ազարյան
5903:06
«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է»․ Վահագն Չախալյան
7002:06
«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
7801:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
8500:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
77Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
98Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
94Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
96Երեկ, 19:54