«Բազմամիլիոնանոց գնումով փորձում են հետապնդել, գաղտնալսել քաղաքացիներին և քաղաքական գործիչներին». Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի գրառումը. «Այօր արդեն գրավոր հարցում եմ ուղարկել ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, «pegasus» լրտեսական ծրագրի օգտագործման, գնման եւ այս խնդրին առնչվող այլ հարցադրումներով։ Հարցն ունի հանրային հնչեղություն, քանի որ սպառնում է ՀՀ քաղաքացու հիմնարար ազատություններին, անձնական տվյալների պաշտպանությանը եւ մեր երկրի ազգային անվտանգությանը։
Ժամանակին, դեռ 90-ականներին Դաշնակցության գրասենյակներում կատակում էինք, երբ հեռախոսով զրուցում էինք, ասում էինք՝ ընկեր մայորը լսում է։ Հիմա արդեն հայտնի չի, թե լսողն ի՞նչ կոչում ունի։ Սակայն այսօրվա գաղտնալսման սկանդալը փաստում է, որ այս իշխանությունը եթե անգամ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մի քանի տասնյակ միլիոն դոլար է վերադարձրել պետական բյուջե, այն դարձրել է պարգեւավճար, հիմա պարզվում է նաև բազմամիլիոնանոց գնումով փորձում է հետապնդել, գաղտնալսել իր քաղաքացիներին, քաղաքական գործիչներին»:

«Չեմ բացառում, որ Հայաստանն առաջիկայում իր կուրսը կրկին թեքի դեպի Ռուսաստան»․ Վահան Բաբայան
417:12
Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը
2217:06
«Թալան-թալան գոռալու քողի տակ ռեյտինգի խնդիր են լուծում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
2717:00
«Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ»․ Պույա Հոսեյնի
3516:42
Վեճ՝ Էդգար Ղազարյանի և Վահե Ղալումյանի միջև (տեսանյութ)
5116:36
Արմեն Գրիգորյանը միջազգային ընկերությունում ավագ խորհրդական է նշանակվել
8616:31
«Մենք կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու»․ Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
5815:48
«Երբ Փաշինյանն ասում է՝ գնացեք, բիզնեսները ստուգեք, դրանից հետո՞ եք հասկանում, որ պետք է ստուգեք»․ լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին (տեսանյութ)
6815:24