«Գիտե՞ք՝ ինչու ուսանողությունը չի միանում ցույցերին»․ Գարրի Արզումանյան

Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք՝ ինչու ուսանողությունը չի միանում ցույցերին։ Չէ՛, երիտասարդները տխմար կամ անգրագետ չեն, ինչպես ներկայացնում են միջին կամ բարձր տարիքի ներկայացուցիչները, նա էլ է գիտակցում, որ սեփական տարածքում մորթվելու և ունեզրկվելու լավ շանսեր ունի։ Երիտասարդությունն էլ արդեն կասկածներ ունի արևմտյան հարևանի «բարի մտադրությունների» հետ կապված։ Բայց միևնույն է, հեղափոխության գլխավոր շարժիչ ուժ հանդիսացող այդ երիտասարդի էնտուզիազմը չկա։
Պատճառն ավելի խորն է. երիտասարդների «գիտակցական կոնֆիգուրացիան» փոխել են։ Մեդիաներով, գրանտային ծրագրերով, գունավոր ՀԿ-ներով, կրոնական կազմակերպություններով։ Այդ բոլոր կարճա- և միջնաժամկետ կրթական ու վերապատրաստման ծրագրերն ունեցել են հեռավոր նպատակ՝ փոխել պոստսովյետի բնակչության հոգեբանական կոնֆիգուրացիան։ Կրոնական կոնֆեսիաները, որքան էլ սուբյեկտի մակարդակում բարեբեր են, միևնույն է, մակրոմակարդակում նույնպես աղետաբեր եղան։ Նույն պատճառով՝ տարբեր քրիստոնյաների հոգեբանական կոնֆիգուրացիան նույնպես տարբեր է, և նույնպես դառնում է մասսաների կոնֆլիկտի ու չհասկացման լուրջ պատճառ։ Գունավոր ՀԿ-ների մասին չեմ էլ խոսում, դրանք բառի բուն իմաստով հասցրին երիտասարդության ավանդական բարոյական համակարգի ֆիասկոյի։
Ու այդ ամենը միասին մեթոդաբար, կաթիլ առ կաթիլ, երիտասարդների գիտակցությունը հասցրին մի վիճակի, որը ոմանք բնորոշում են «անհայրենիք» եզրույթով։ Իրենց համար ուղղակի անհասկանալի է, ինչու պետք է պայքարել, նեղություն կրել ու ռիսկի դիմել սեփական դրոշ, ազգի մակարդակում որոշում կայացնելու իրավունքի, ազգային արժանապատվության ու պետականության համար, երբ կարելի է լինել բարեկեցիկ, անգամ գլամուռ, անհոգ ու ժամանակակից՝ զոհելով արժանապատվությունը, ձայնն ու ազգային իդենտիկությունը։ Ու հենց դա էր տրոյական ձիու գլխավոր խայծերից մեկը, որը սերմանվեց, արմատներ գցեց, ու ինչպես հասկանում եմ, արմատախիլ արվելու շատ չնչին հնարավորություններ ունի այլևս…»։

«ՀՀ-ում հասարակական–քաղաքական լուրջ «ախտորոշում» է իրավիճակի շերտերը գնահատել չկարողանալը»․ Հակոբ Բադալյան
4717:18
«Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների»․ Տաթևիկ Հայրապետյան
5916:54
«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7016:48
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է լինի ռազմական գործիչ, ոչ թե՝ լավ քայլած»․ Նարեկ Կարապետյան
6116:36
«Մտածում ենք՝ Փաշինյանն ու թիմը հեռանան, Ալիևը բարությամբ ու գթասրտությա՞մբ է լցվելու»․ Թաթուլ Հակոբյան
6516:24
«Եթե նկատի ունեն, որ մեր թիմակիցներին կալանավորելով մեզ բերելու են համոզելու դաշտ, չեն համոզելու»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5616:18
«Եթե Կարապետյանը 0 չլիներ, իր հայրենի Լոռու մարզում փող չէին բաժանի թիմակիցները»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
5516:12
«Թող կամեռաները սահմանին դնեն, թե՞ մենակ ընդդիմադիր գործիչների լոգարաններում են դնում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5916:06