«Սահմանին՝ կացին ու դանակ, Երևանում՝ ցոփություն»․ Սրբուհի Գրիգորյան

ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը գրում է. «Սահմանին՝ կացին ու դանակ, Երևանում՝ ցոփություն
2018-ին, երբ ընտրվեցի ԱԺ պատգամավոր, իմացա, որ ամսական 100.000 դրամ պետությունից ստանալու եմ՝ որպես մարզի բնակիչ՝ Երևանում բնակարան վարձելու համար։ Դա առաջին հերթին աշխատավարձի հետ պետք է արդարացվեր քրտնաջան աշխատանքով։ Երկրորդ, մտածեցի հիփոթեքով տուն վերցնել և իմ միջոցներից վարկը փակելով հրաժարվել այդ գումարից։
Աստծո հաջողությամբ, մտածածս իրականացրինք՝ եղբորս օգնությամբ ու գնելուց անմիջապես հետո դիմում գրեցի ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով դադարեցնել այդ գումարի վճարումը ինձ։
Իհարկե, տարբեր խորհուրդներ լսեցի (ոչ մեր կուսակցությունից), չհրաժարվել, ստանալ այդ գումարը հիփոթեքը փակել կամ բարեգործություն անել։
Ի՞նչ բարեգործություն պետության հաշվին, բնակչությանը խաբելով ախր...
Օգնականիս խնդրեցի դիմումը ներկայացնել ու չստացա այլևս այդ գումարը։
Հիմա լսում եմ ցոփությունը գերադասողների «հաջողությունների» մասին։
Էս ի՞նչ բան ա, լավ։
Սահմանին մեր երեխաները ահ ու դողով են ապրում, բնակիչները բարձերի տակ դանակ են դնում, որ աչք կպցնեն, կողքներն էլ՝ կացին, դուք ի՞նչ բանի եք։
18-ի հեղափոխությանը փողոց դուրս եկածները նաև դա մերժելու համար էին փողոց դուրս եկել, չէ՞
Ամոթ է»։

«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
7603:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
8202:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
20900:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
90Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
85Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
84Երեկ, 23:12
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
97Երեկ, 21:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
85Երեկ, 21:18