«Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է». Լիլիթ Գալստյան
![]() 252 Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 15:18 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը. «ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆՈՒՄ Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է, մեր ազգային շահերի հաշվին թուրքադրբեջանական իղձերի անվերապահ սպասարկումը։ ա/ Ոչ մի խոսք Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի արդեն վեցերորդ ամիսը շարունակվող ներխուժման, դե ֆակտո ադրբեջանական ագրեսիայի մասին։ բ/ «Ի շահ Հարավային Կովկասի կայունության․․․»՝ նշում է հայտարարությունը, իսկ որտե՞ղ է Հայաստանի, Արցախի և առհասարակ հայ ժողովրդի շահը։ Ոչ մի խոսք գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի մասին։ գ/ Ոչ մի խոսք միջազգային իրավական նորմերով, հանրաքվեով հիմնավորված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի կարգավիճակի մասին։ Սա, ըստ էության, նշանակում է լռելյայն համաձայնել Արցախի հարցը փակված համարող Ալիևի հռետորաբանությանը։ Սա նշանակում է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ խմբի առաքելության դենոնսացիա․ եթե ՀՀ-ը չի հետամնդում իր ազգային ու պետական շահերը, միջազգային կառույցներից ի՞նչ ակնկալություն․․․ դ/Ոչ մի գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային․ ըստ էության, մեկ տարի հետո դարձյալ լեգիտիմացվում է թուրքադրբեջանական ագրեսիան և հետագա իրավական և դիվանագիտական հարթակներում թուլացնում, ավելի շուտ՝ չեզոքացնում է ՀՀ պահանջատիրությունը։ ե/Ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի և անվտանգության երաշխիքների մասին։ զ/ Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման կամ պղծման մասին։ է/ «Տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտում և տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակում» ահա այս առաջին հայացքից անմեղ հաստատման տակ թաքնված Հայաստանի հերթական նվաստացման, յուրացման և ոչնչացման ծրագիրը, որ մեզ բաժին հանեց ազգակործան ուրացողը։ Այսպիսին է նիկոլի իշխանության գինը, մեր ԱՆԱՊԱԳԱ հեռանկարը։ ՊԱՅՔԱՐ և ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ...»: Աղբյուրը` Լիլիթ Գալստյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
