«Հարցերից փախչող կառավարություն ունենք». Աղվան Վարդանյան
![]() 569 Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 19:06 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը տեղեկացնում է․ «2021 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «գունագեղ» միջոցառմամբ նշվեց ՀՀ անկախության 30-ամյակը։ Հայտարարվել էր, որ ծախսվել է 1-ից 1.2 միլիարդ դրամ գումար՝ ոչ պետական կամ համայնքային բյուջեների հաշվին։ Առանց մրցույթի՝ միջոցառման կազմակերպիչ էր ընտրվել «Դոմինո պրոդաքշն» ՍՊԸ-ն, որն էլ հայթայթել էր այդ գումարը մասնավոր հովանավորներից։ ԶԼՄ-ներում այս փաստը բազմաթիվ հարցեր էր առաջացրել։ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում այս թեմայով «բուռն» երկխոսություն եղավ իմ և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջև։ Հետո վերջինս լրագրողներին ասել էր, որ որոշ ժամանակ կսպասի, այնուհետև ես համապատասխան տեղում պատասխան կտամ։ Կարծեմ նրա «որոշ ժամանակը» դեռ չի անցել։ Մինչ այդ ես 08 նոյեմբերի 2021թ. պաշտոնական հարցում էի ուղարկել Վարչապետի աշխատակազմ։ Ահա այն. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 3-ի 1-ին մասի 11-րդ կետին համապատասխան, խնդրում եմ՝ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը. 1․ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության հրապարակում անցկացված տոնակատարության կազմակերպիչ «Դոմինո փրոդաքշն» ընկերության և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև կնքված պայմանագրի և կատարողական ակտի կրկնօրինակները։ 17 նոյեմբեր 2021թ. ստացել եմ հետևյալ պատասխանը. «Հարգելի՛ պարոն Վարդանյան, Ահա այսպիսի անհոդաբաշխ պատասխան։ 1-ին հարցի՝ կառավարության և ՍՊԸ-ի միջև պայմանագիրը և կատարողական ակտի օրինակները չեն ուղարկվել։ 2-րդ հարցի՝ ինչո՞ւ հենց «Դոմինո փրոդաքշն»-ը անհիմն հիմնավորում է տրված։ Ինչո՞ւ մրցույթ չեք արել, դիմե՞լ եք այլ փորձառու ընկերությունների, պատասխան չկա։ 3-րդ հարցը. պաշտոնապես հաստատում են, որ պետական բյուջեից հատկացում չի արվել։ Սա լավ է, արձանագրենք փաստը, թող մնա։ 4-րդ, 5-րդ հարցերն անպատասխան են։ Ասեմ նաև, որ ԶԼՄ-ների՝ այս բնույթի հարցերին տվյալ ՍՊԸ-ն ուղղակի չի պատասխանում։ Հիմա՝ «Դոմինո փրոդաքշն»-ի նկատմամբ ձևավորված՝ նաև իմ «անհասկանալի հետաքրքրվածության» մասին։ Այս ընկերությունն է նկարել «Իմ քայլի» ԱԺ վերջին ընտրությունների հոլովակները։ Մամուլում արձանագրվել է Արայիկ Հարությունյանի և «Դոմինո»-ի առնչությունը։ Ընդհանրապես այս ընկերության պատմությունը, կապերը (նաև օտարերկրյա) շատ հետաքրքիր են։ «Դոմինո»-ի նկարած ֆիլմի պրեմիերային ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, կինը, Արարատ Միրզոյանը։ Ընկերության ղեկավարին ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Տեսնո՞ւմ եք՝ շատ հետաքրքիր է։ Տարբեր փորձառու ընկերություններ «գունագեղ» միջոցառման ծախսը գնահատում են առավելագույնը 400-450 միլիոն դրամ։ 2.5 անգամ պակաս 1-1.2 միլիարդից։ Արդյո՞ք փողերի լվացում, արդյո՞ք կոռուպցիա։ Այս հարցերի պատասխանները մի օր ջրի երես են գալու։ Չկասկածեք։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի, «Դոմինո փրոդաքշն»-ը 2019, 2020 թվականներին և 2021թ. տասը ամիսներին զրո դրամ ԱԱՀ և շահութահարկ է վճարել պետական բյուջե։ Եկամտահարկի թվերն այսպիսին են. 2019թ.՝ 5 միլիոն 806 հազար դրամ, 2020թ.՝ 5 միլիոն 154 հազար դրամ, 2021թ. տասը ամիսներ՝ 3 միլիոն 766 հազար դրամ։ Կարծում եմ՝ սա ևս չափազանց հետաքրքիր է։ և ընդհանրապես ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչն առերևույթ առնչվում է Արայիկ Հարությունյանին։ Օրինակ, այս Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է եղել «Դոմինո փրոդաքշն»-ի գրասենյակում։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ իրավունք ունեն իմանալ, թե ի՞նչ կամ ո՞ւմ փողերով է նշվել իրենց պետության անկախության 30-ամյակը, ժողովրդավար թափանցիկներ ջան։
Հ․Գ․ Լուսանկարում՝ «Դոմինո փրոդաքշն»-ի նկարահանած «Կիլիկիա» ֆիլմի պրեմիերան է «Երևան Մոլ»-ում»։ |

«Քարոզչական գրոհ՝ Թուրքիա-Հայաստան սահմանի հնարավոր բացմանն ընդառաջ». Արմեն Պետրոսյան
9602:18
«Օսմանյան կայսրության տնտեսության կեսից ավելին հայերի ձեռքում էր, բայց դա ետ չպահեց թուրքերին ցեղասպանություն անելուց». Արա Պողոսյան
11901:12
«Պարտված ադրբեջանը կհամաձայնե՞ր մեզնից ստանալ ծիրան, ոսկի, ցեմենտ, ցորեն». Մարգարիտ Եսայան
13301:06
«Բաքվի վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ՝ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»». Վարդան Ոսկանյան
140Երեկ, 22:12
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Պուտին-Ալիև հանդիպման արդյունքները
209Երեկ, 22:08
«Ով ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք ՌԴ, ջան-ջիգյար եք անո՞ւմ». Էդուարդ Շարմազանով
176Երեկ, 21:42
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է TRIPP-ը
238Երեկ, 19:14
«Վստա՞հ եք, որ ներկրվածը հենց ադրբեջանական բենզին է». Կարեն Վրթանեսյան
202Երեկ, 19:06
