Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել
![]() 285 Հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ., 10:00 Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Քաղաքական ուժերի և գործիչների միավորման պայմանների վերաբերյալ Մեզանում ազգային միասնություն ասելով, որպես կանոն, սխալմամբ հասկանում են ամբողջ կամ գրեթե ամբողջ ազգի միասնությունը: Իսկ եթե խոսքը վերաբերվում է գործող ռեժիմի դեմ պայքարին, ապա ակնկալվում է, որ պետք է միավորվեն և պայքարը միասնաբար առաջնորդեն քաղաքական հայտ ներկայացնող և նույնիսկ չներկայացնող բոլոր կամ գրեթե բոլոր մյուս ուժերն ու գործիչները: Չանդրադառնալով այս երևույթի պատճառներին, արձանագրում ենք, որ այն իրատեսական չէ, ոչ մի անգամ չի իրագործվել և երբևէ չի կարող իրագործվել: Այդուհանդերձ, Ազգային-ժողովրդավարական բևեռն սկզբունքորեն մտածում է ժողովրդին համահունչ և ձգտում է պայքարի դրոշ պարզած քաղաքական ուժերի և գործիչների միավորման, քանի որ համախմբումը գումարում է ուժերը և մեծացնում հաղթանակի հավանակությունը: Միևնույն ժամանակ, միավորում չի կարող լինել բնության և հասարակության օրենքներին հակառակ: Միավորման համար անհրաժեշտ է ձևակերպել վերջնական, եթե անհրաժեշտ է՝ նաև միջանկյալ, միասնական նպատակ/ներ, ունենալ դա/դրանք իրագործելու միասնական ծրագիր, ձևավորել պայքարի կառավարման միասնական ձևաչափ և, բնականաբար, վարել միասնական մարտավարություն: Բևեռը ներկայացրել է դրանց վերաբերյալ իր տեսակետները, այն է՝ 1. վերջնական նպատակ՝ ձևավորել պայմաններ և նախադրյալներ 1918-20թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության հիման վրա ինքնիշխան և կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն ստեղծելու համար, 2. միջանկյալ նպատակ՝ հեռացնել գործող ռեժիմին և կազմել ժամանակավոր ազգային կառավարություն, որն անցումային ծրագրով երկիրը կհանի ճգնաժամից, 3. ծրագիր՝ անցումային ծրագիր, որը նախատեսում է անցյալի իրավաքաղաքական գնահատական և անցումային (պայմանականորեն՝ մեկ տարի) ժամկետում կազմակերպել դրանից բխող անցումային արդարադատություն, ընդունել նոր սահմանադրություն, նրա հիման վրա՝ նոր ընտրական օրենսգիրք ու կուսակցությունների մասին նոր օրենք, ապա՝ կազմակերպել արտահերթ ընտրություններ, ինչպես նաև այս ամենին զուգահեռաբար կատարել արտաքին ու ներքին քաղաքականության համակարգային-հակաճգնաժամային քայլեր, 4. պայքարի կառավարման ձևաչափ՝ գործիչներից բաղկացած վերկուսակցական կառավարում, 5. մարտավարություն՝ ըստ վերկուսակցական կառավարման մարմնի որոշումների: Ի դեպ, այս տեսակետները բացառապես Բևեռի սեփականությունը չեն, այլ մշակվել են անցյալի փորձի, առկա տեսական նյութի և գիտական մոտեցումների ստեղծագործական համադրությամբ: Բևեռը պատրաստ է վերը նշվածի դիտանկյունից քննարկել այլ ուժերի և գործիչների տեսակետները, անհրաժեշտության դեպքում խմբագրել իր տեսակետները և ընդհանուր հայտարարի գալու պարագայում համագործակցել նրանց հետ ու միասնաբար տանել պայքարի դրոշը: Բևեռը հայտարարում է, որ նշված պայմանների անտեսմամբ արհեստականորեն շահարկվող միասնության գաղափարը նպաստում է ազգային պառակտմանը և պայքարի ջլատմանը՝ ծառայելով աղետաբեր կիսագաղութային համակարգի և նրան սպասարկող ռեժիմի կյանքի երկարաձգմանը»: Աղբյուրը` Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ |
«Ջուլանիի գործունեությունից կախված՝ Սիրիան չի վերադառնա «Մեծ Սիրիա» նախագծին, կարող է մասնատվել»․ Արա Պողոսյան
2200:12«Նշված խումբը կապ չունի որևէ համայնքապատկան մանկապարտեզի կամ դպրոցի հետ»․ Լևոն Հովհաննիսյան
78Երեկ, 23:36«Այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորագիր ենք ներկայացրել»․ Քրիստինե Վարդանյան
93Երեկ, 23:12«Որպես քաղաքական դերակատար չեմ տեսել, դեռևս չեմ կարող գնահատական տալ»․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
86Երեկ, 23:00«Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է»․ Սամվել Կարապետյանի պաշտպաններ (տեսանյութ)
164Երեկ, 22:42««Հայրենիք» կուսակցությունը կկանգնի ցանկացած առողջ ուժի կողքին»․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
98Երեկ, 22:30«Ադրբեջանը ձգտում է մերձեցման ԱՄՆ-ի հետ». ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու
154Երեկ, 22:25«Վստահ եմ՝ գալու է մի օր, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը»․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
126Երեկ, 22:12