Դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը
Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+1⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+12⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -11...-13⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -27...-32⁰C, առավելագույնը՝ +18...+22⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4...-6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +7...+10⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -17...-21⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -31...-36⁰C, առավելագույնը՝ +15...+18⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Լոռու մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +12...+15⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -16...-20⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -26...-31⁰C, առավելագույնը՝ +19...+21⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 19-20 մմ)
Տավուշի մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1...+3⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +14...+17⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -7...-11⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -15...-20⁰C, առավելագույնը՝ +22...+26⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 21-23 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0...+1⁰C, լեռնային շրջաններում՝ -4...-6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +10...+12⁰C, լեռնային շրջաններում՝ +6...+10⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը նախալեռնային շրջաններում մինչև՝ -11...-13⁰C, լեռնային շրջաններում՝ -17...-21⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22...-23⁰C, առավելագույնը՝ +18...+19⁰C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-26⁰C, առավելագույնը՝ +14...+15⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մ
Սյունիքի մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +2...+5⁰C, նախալեռնային շրջաններում՝ -1...-3⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև՝ +14...+18⁰C, նախալեռնային շրջաններում՝ +7...+10⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև՝ -5...-9⁰C, նախալեռնային շրջաններում՝ -16...-20⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-18⁰C, առավելագույնը՝ +25...+26⁰C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-30⁰C, առավելագույնը՝ +20...+23⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):
Արցախ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +2...+6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև՝ +14...+19⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև՝ -5...-8⁰C։ Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 20-27մմ):
Երևան քաղաք
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1...+2⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+12⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -11...-13⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.8⁰C, առավելագույնը՝ +22⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
7201:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
7401:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
9700:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
81Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
74Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
71Երեկ, 23:00
«Дальше действовать будем мы». Պուտինի հատուկ ներկայացուցիչը հաստատում է Վաշինգթոն կատարած այցը (տեսանյութ)
121Երեկ, 22:49
«Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունի մեջ կասկածվող ուկրաինացին ապաստան է խնդրել Խորվաթիայից
125Երեկ, 22:49