«Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց Արմեն Գրիգորյանի միջոցով». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստենք, որ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով։
Փաստենք, որ Արմեն Գրիգորյանն այնքան անգրագետ է, որ 3 տարուց ավել ԱԽՔ և մանկական խաղերից մեզ հայտնի ПЕТУШ կարգավիճակով (որովհետև որևէ դիվանագետ չէր համաձայնել ստանձնել այդ պաշտոնը) մի քանի ամիս Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար աշխատելուց հետո չի տարբերում ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից։ Փաստ է նաև այն, որ Սերժ Սարգսյանի «համբերատար բանակցողի» գործելաոճի արդյունքում հիշյալ իրադարձությունից հետո՝ 2015 թվականի հունվարի 2-ին ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, իսկ 2016-ին՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին, ցուցադրվեց ՀՀ ԶՈՒ կողմից ձեռք բերված կարևորագույն զինատեսակներից մեկը՝ «Իսկանդերը»»։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
45116.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
74913.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
89311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
94509.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
92709.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
111606.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
116405.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
267404.11.2026, 23:31