«Վազելով մոտեցա, մի տղա էր, գրկել եմ, ասել եմ՝ եղբա՛յր, էս դռնով շուտ գնա՛»․ Ս Գաբրիելյան
![]() 325 Չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ., 13:06 «Ես գնում էի ԱԺ նախագահի մոտ, որովհետև վաղը գործուղում ունեմ, պետք է քննարկեի օրակարգային հարցեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած երեկվա ծեծկռտուքին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ «Երբ հասա պարոն Ռուբինյանի աշխատասենյակի մոտ, տեսա, որ այնտեղ շատ ուժեղ քաշքշուկ ա։ Վազելով մոտեցա, մի տղա էր, կարծեմ դաշնակցական էր, մոտեցել եմ իրեն, գրկել եմ, ասել եմ ՝ եղբա՛յր, էս դռնով շուտ գնա, և հանել եմ դուրս»,- նշեց Գաբրիելյանը։ Հարցին, թե ումից էր պաշտպանում երիտասարդին, պատգամավորը պատասխանեց՝ բոլորից։ «Երբ հասել եմ, արդեն որպես էդպիսին, ծեծ չկար»,- նշեց Գաբրիելյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ միջադեպի վայրում պատգամավորներ տեսել է։ Գաբրիելյանը հավելեց, որ ինքը մանրամասներին չի տիրապետում և տեղյակ չէ, թե ինչից է ծագել ծեծկռտուքը։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորի Իշխան Սաղաթելյանի օգնականը ավելի վաղ նշել էր, որ Գաբրիելյանը նույնպես ներկա է եղել ծեծկռտուքի պահին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
