Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Փաշինյանը դրժեց ինչպես 2018թ-ին Հանրապետության հրապարակում իր կողմից հնչեցրած բոլոր խոստումները, այնպես էլ՝ «Սասնա Ծռերինը». Պետրոս Մակեյան

«Փաշինյանը դրժեց ինչպես 2018թ-ին Հանրապետության հրապարակում իր կողմից հնչեցրած բոլոր խոստումները, այնպես էլ՝ «Սասնա Ծռերինը». Պետրոս Մակեյան
295
Շաբաթ, 11 դեկտեմբերի, 2021 թ., 14:00

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի հերթական դրժումը
2016թ-ի հուլիսին «Սասնա Ծռերի» ապստամբությունից հետո Նիկոլին իր ջահելների հետ գործուղեցին Խորենացու փողոց, որտեղ նրանք փորձեցին «Սասնա Ծռերի» անձնազոհությունն առաջնորդել և ուղղորդել, ինչը «Սասնա Ծռերը» թույլ չտվեցին։ Այսօր նրանցից վրեժ են լուծում, ուրանալով, որ 2018թ-ի Հանրապետության հրապարակում ժողովրդի ճնշման տակ «հեղափոխականները» «Սասնա Ծռերին» ազատություն խոստացան։ Նիկոլ Փաշինյանը դրժեց ինչպես 2018թ-ին Հանրապետության հրապարակում իր կողմից հնչեցրած բոլոր խոստումները, այնպես էլ՝ «Սասնա Ծռերինը»։
Հ․Գ․ Այսօրվա դատարանի վճիռը միայն ուրացման հետևանք չէ․․․»:

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան