Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դատախազը Նիկոլ Փաշինյանի մոտ դամքյաշ է՝ նվագակցում է ընդդիմության դեմ կեղծ քրեական գործեր կարելու գործով». Ո. Սարգսյան

«Դատախազը Նիկոլ Փաշինյանի մոտ դամքյաշ է՝ նվագակցում է ընդդիմության դեմ կեղծ քրեական գործեր կարելու գործով». Ո. Սարգսյան
361
Շաբաթ, 11 դեկտեմբերի, 2021 թ., 16:22

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Դատախազը Նիկոլ Փաշինյանի դամքյաշն է
Հասարակությունը զարմացած է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սպիտակցի Հայկոյի երգի տակ դհոլ է խփում։ Հասարակությունը պետք է զայրացած լիներ, որ գլխավոր դատախազը փոխանակ օրենքը պահի, Նիկոլ Փաշինյանի մոտ դամքյաշ է, այսինքն՝ նվագակցում է ընդդիմության դեմ կեղծ քրեական գործեր կարելու գործով։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մի օր պատասխան է տալու, թե Արցախում տարօրինակ պատերազմի ավարտից ավելի քան մեկ տարի անց ինչու հարուցված քրեական գործեր չկան հազարավոր զոհերի, բազում գերիների, անհետ կորածների, մեծ տարածքների հանձնման համար»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան