Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արևմուտքի նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները». Էդուարդ Շարմազանով

«Արևմուտքի նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները». Էդուարդ Շարմազանով
359
Կիրակի, 12 դեկտեմբերի, 2021 թ., 14:42

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա ամբողջությամբ չենք գիտակցում աշխարհաքաղաքական փոփոխությունների էությունը։
Մեծ տերությունների սպասվող հակամարտության մեջ դու պետք է կողմնորոշվես։
Մի կողմից հայտարարում ես, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից մասնակցում ես Բայդենի հակառուսական ու հակաչինական պրոյեկտին։
Մարդ ինչքա՞ն պետք է քաղաքականապես «բոբիկ» լինի, որ չհասկանա այս ամենից բխող վտանգները։
Հայաստանի և՛ իշխանությունը, և՛ էլիտաները պետք է կողմնորոշվեն, թե որտե՞ղ է Հայաստանի տեղն ու դերը։
Չի կարելի քո անվտագության ապահովումը վստահել մեկ բևեռի,բայց խաղեր տալ Արևմուտքի հետ՝ ընդդեմ քո իսկ դաշնակցի։
Անհնար է առավոտյան և ցերեկը ռուսների հետ դաշնակցել, երեկոյան՝ չինացիների, իսկ գիշերը՝ «անկողինը կիսել» ամերիկացիների հետ։
Ասել և ասում եմ՝ բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը պետք է ոչ միայն մնա Ռուսաստանի դաշնակիցը, այլ պետք է խորացնի դաշնակցությունը Ռուսաստանի հետ։
Դա է պահանջում մեր պետական շահը։
Իսկ բոլոր նրանք, ովքեր դեմ են այս բանաձևին ակամայից կողմ են թուրքերի հետ մերձեցմանը բոլոր առումներով։
Ակնհայտ փաստ է՝ Արևմուտքի նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները»: