«Գործ ունեք ռուսական, իսկ իրականում՝ թուրքական օրակարգ առաջ մղողների հետ». Հայկ Մարտիրոսյան
![]() 194 Երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ., 17:12 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գրառումը. «Հենց տեսնում կամ լսում եք մեկին, որ խոսում է Հայաստանի՝ Թուրքիայի հետ «ուղիղ խոսելու» մասին, որ «այլք, օրինակ, Ռուսաստանը Հայաստանի անունից չխոսի», իմացեք՝ գործ ունեք հենց ռուսական, իսկ իրականում՝ թուրքական օրակարգ առաջ մղողների հետ: Դավաճանությունն այսօր մեզանում հայրենասիրական, մտահոգ և իրատեսական պատմուճանով է հանդես գալիս, բայց իրականում անհայրենիք, Հայաստանի քանդման մասին միայն հոգացող ու տրամաբանության առումով անիրատես գիծ է առաջ տանում: Թուրքիայի հետ որևէ երկխոսություն՝ միջնորդավորված թե հատկապես ուղիղ, ոչ թե նախաձեռնության սեփական ձեռքերում ստանձնում է նշանակում, այլ Թուրքիայի կողմից Հայաստանի վրա իրականացվող և իրականացվելիք ճնշումների լիակատար բավարարում: Հատկապես ուղիղ ճնշումների պարագայում Հայաստանի համար վիճակը դառնալու է անելք, իսկ հուսալ, թե ուղիղ շփման ժամանակ հնարավոր կլինի սեփական դիրքերը պահել՝ ոչ միայն միամտություն է, այլև հստակ դավաճանական գծի քարոզ: Ճանաչե՛նք դավաճաններին: Նրանք քարոզում են «Թուրքիայի հետ ուղիղ խոսել, որպեսզի այլոց զրկենք մեր փոխարեն դա անելուց» մինչդեռ իրականում ասում են. «Ուղիղ խոսենք Թուրքիայի հետ, որպեսզի մանևրելու տեղ անգամ չունենանք՝ ուրիշների փոխանցածը կամ շահերը մերժելու միջոցով, այլ ուղղակի մտնենք թուրքական մամլիչի տակ և բանակցենք լիակատար հանձնվելու ու մեռնելու ձևերի մասին միայն»»: Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
