Մակրոնը հայկական լսարանին հայերեն է սիրաշահում, ադրբեջանականին՝ ադրբեջաներեն
![]() 663 Հինգշաբթի, 16 դեկտեմբերի, 2021 թ., 21:30 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում ադրբեջաներենով գրառում էր կատարել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկ ունեցած հանդիպումից հետո։ «Մենք պետք է ուղիներ գտնենք կայուն խաղաղության համար։ Երեկ երեկոյան մենք առաջ շարժվեցինք այս ուղղությամբ՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ»,- ասված է գրառման մեջ։ Գրառմանը կցել է Ալիևի հետ լուսանկար: Մակրոնի այս գրառումը, սակայն, տեսանելի չէ հայկական լսարանի համար: Ադրբեջաներեն գրառման կարգավորումներն արված են այնպես, որ դրա տարածման հասանելիությունը լինի միայն Ադրբեջանը: Փոխարենը հայկական լսարանին տեսանելի է մեկ այլ, արդեն՝ հայերեն գրառում, որտեղ Մակրոնը սիրաշահում է այս անգամ Հայաստանին. «Մենք երբեք չենք լքի հայերին։ Մշտապես փնտրելու ենք տևական խաղաղությանն ուղղված լուծումներ։ Կոչ եմ անում, որ տոնական շրջանը լինի մարդասիրական առաջընթացների և հաշտության շրջան»: Գրառմանը կցել է տեսանյութ՝ Փաշինյանին ողջունելու արարողությունից: Հատկանշական է, որ Մակրոնի վերջին գրառումը, որը եռալեզու է՝ ֆրանսերեն, հայերեն և ադրբեջաներեն, հրապարակային է՝ հասանելի է բոլորին: «Arménie, Azerbaïdjan, ensemble. Հավելենք, որ MAMUL.am-ի հավաստի տեղեկություններով, Արցախի տարածքում հասանելի են Մակրոնի միայն ադրբեջաներեն գրառումները, իսկ հայերեն գրառումները՝ ոչ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22



