Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նա իրավաբան Անահիտ Ավանեսյանի նման կարող էր առողջապահության նախարար նշանակվել». Ո. Սարգսյան

«Նա իրավաբան Անահիտ Ավանեսյանի նման կարող էր առողջապահության նախարար նշանակվել». Ո. Սարգսյան
559
Ուրբաթ, 17 դեկտեմբերի, 2021 թ., 16:54

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Այս աղջկան ՄԻՊ եք դարձնում, որ ի՞նչ անի
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձանժողովը, քվեարկությամբ, մեկ ձայնի տարբերությամբ Քրիստինե Գրիգորյանին թեկնածությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի, առաջադրել է խորհրդարանին։ Քրիստինե Գրիգորյանն ի՞նչ կապ ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ, նա նույն հաջողությամբ, իրավաբան Անահիտ Ավանեսյանի նման, կարող էր առողջապահության նախարար նշանակվել։ Նիկոլ Փաշինյանն իր կադրային ավերակիչ քաղաքականությամբ քանդեց պետական կառավարման համակարգը, ուժային կառույցները, երկրում մի աշխատող պետական պաշտոնյա կար՝ ՄԻՊ-ը, նրան էլ փոխարինում են իշխանության «կադրային պադվալից» այս աղջկանով։ Այդ կապակցությամբ իրավապաշտպան կազմակերպությունները ինչո՞ւ չեն աղմկում, նախկին իշխանության ժամանակ նրանք ղժղժում էին ամեն առիթով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան