«Ի՞նչ է կատարվում Թուրքիայի տնտեսության հետ». Կարեն Ադոնց
![]() 705 Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 10:06 Տնտեսագետ Կարեն Ադոնցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՏ Հաճախ կարելի է լսել, թե Թուրքիայի տնտեսությունը ծանր և անհեռանկար վիճակում է՝ կանգնած կոլապսի շեմին։ Մինչդեռ, իրականությունը լրիվ այլ է։ Ավելի ճշգրիտ՝ Թուրքիայի տնտեսությունը մտել է «շոկային անցումային շրջան»։ Սա տիպիկ օրինակ է, երբ տնտեսության կարգավորման և վերափոխման գործում, «կառուցվածքային քաղաքականությունը»՝ գերակա է «մոնետար քաղաքականության» նկատմամբ։ Թուրքիայում իրականացվող քայլերը հակասում են ընդունված կանոններին, տրամագծորեն տարբերվում են գրեթե բոլոր երկրներում (նաև Հայաստանում) տարվող մոնետար կարգավորումներից, երբ գնաճի զսպման նպատակով բարձրացվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սառեցվում են ներդրումներն ու դրանով կարգավորվում է դրամական զանգվածը։ Թուրքիան շարժվում է հակառակ ուղղությամբ՝ նվազեցվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը (մի քանի անգամ, հասցնելով՝ 14%-ի) և արժեզրկվում է ազգային արժույթը (2021թ-ի սկզբից՝ մոտ 140%, 7,4 լիրայից մինչև 18 լիրա մեկ դոլարի դիմաց)։ Արդյունքում, գնաճը տարվա սկզբից կազմել է արդեն մոտ 20%-ից ավելի։ Ո՞րն է այս քայլերի տրամաբանությունը։ Նախ նշենք, որ Թուրքիան ունի մեծ ներքին շուկա, բազմաճյուղ տնտեսական և արտաքին առևտրի կառուցվածք՝ ՀՆԱ-ն 2020թ. կազմել է՝ 720մլրդ $, արտահանումը՝ 169մլրդ $, ներմուծումը՝ 219մլրդ $։ Վերջում կդնեմ արտաքին առևտրի կառուցվածքը, որից ակնհայտ երևում է, որ Թուրքիան ունի՝ արտահանման ընդլայնման և ներմուծման փոխարինման լուրջ խնդիր։ Հաջորդ կարևոր հանգամանքը, որը պետք է հաշվի առնել այս առումով, դա՝ համաշխարհային տնտեսության դեգլոբալիզացման տենդենցներն են և Չինաստանի լոգիստին խնդիրները (մեկ կոնտեյների՝ Չինաստանից Եվրոպա փոխադրման արժեքը հասել է 12 000$)։ Ակնհայտ է, որ եթե Թուրքիան շարժվեր «դասական» ճանապարհով, ապա կկորցներ արագ վերափոխման և զարգացման բոլոր հնարավորությունները։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական և վճռական նվազեցումներն ունեն մեկ գլխավոր նպատակ՝ ամեն կերպ խթանել ներդրումները։ Մյուս կողմից, ազգային արժույթի (լիրայի) էակական արժեզրկումը՝ արտահանումն ու ներմուծման փոխարինումը դարձնում է գերշահավետ։ Եթե Թուրքիայի տնտեսությունն առաջիկայում կարողանա դիմակայել գնաճային ճնշումներին, իսկ ներդրողները դրսևորեն համապատասխան ակտիվություն, ապա կաշխատի հետևյալ շղթան՝ 1. Արտահանման ընդլայնումն ու ներմուծման փոխարինումը կբերեն արտարժույթի ներհոսքի ավելացմանն ու արտահոսքի նվազեցմանը՝ դրանով ամրացնելով ազգային արժույթն ու զսպելով գնաճն այս ուղությամբ։ 2. Տնտեսական շրջանառության էական ավելացումը կհանգեցնի դրամական զանգվածի ընդլայնման պահանջի, դրանով իսկ կառուցվածքային վերափոխման եղանակով, կզսպվի գնաճն այս ուղղությամբ։ Ակնհայտ է՝ եթե Թուրքիային հաջողվի իրագործել իր այս կառուցվածքային վերափոխման պլանը, ապա տնտեսությունը կարող է ունենալ զգալի առաջընթաց։ Հ. Գ. Մեր տնտեսության պայմաններն այլ են և կառուցվածքային վերափոխման քաղաքականությունը լրիվ այլ տրամաբանություն պետք է ունենա։ Սակայն, եթե չլինեն մտածված, վճռական և նույնիսկ ռիսկային քայլեր, ապա մեր այս խեղճ վիճակից մենք երբեք դուրս չենք գա»։ Աղբյուրը` Կարեն Ադոնց |

Ալյումինի՝ աշխարհի ամենամեծ ձուլարանը կրճատում է արտադրությունը հակամարտության պատճառով
16021:37
«Իրանական զինվորականները չեն փակել Հորմուզի նեղուցը». Արաղչի
17120:51
«Այս նախընտրական շրջանում թող ձեր շարքերն այսպես համալրվեն». Էդգար Ղազարյան
9119:06
«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
57712.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
157811.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
67111.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
67111.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
43511.03.2026, 13:12
