Ստորագրահավաք` ծառերի սպանդը կանգնեցնելու պահանջով

«Բնություն հանուն առողջության» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Սիրելի երևանցիներ,
Երևանում ծառահատումները և անառողջ էտը դարձել են քաղաքի աղետի սպառնալիք։
Մենք՝ «Բնություն հանուն առողջության» նախաձեռնության անդամներս, առաջարկում ենք սկսել ստորագրահավաք, որը կուղղվի Երևանի քաղաքապետարանին՝ պահանջով, դադարեցնել ծառասպանդը և Երևանի կլիմային ո′չ համապատասխան ծառերի տունկը, որը չի բավարարում մայրաքաղաքի կանաչ գոտու պահանջներին։
Հիշեցնենք, որ Երևանում մեկ անձի շնչով կանաչ գոտու հասանելի չափը պետք է լինի 28,8 քմ, ինչն այսօր չի համապատասխանում միջազգային և տեղական չափորոշիչներին։
Կանաչ տարածության ու ծառերի պակասի հետևանքով օդի որակը սաստիկ կեղտոտ է, փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ինչպես վկայում է Օթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հաջորդ սպասվող աղետն ամառվա տապին ստվերի պակասն է, ինչը նախորդ տարի ակնառու էր, այս տարի ավելի դաժան կլինի։ Նշենք, որ օդի 35°-ի դեպքում արևի տակ ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 50C°, մինչդեռ ստվերում ջերմաստիճանը պահպանվում է, անգամ զով է։
Բացի այդ, քաղաքը տեսողական առումով նույնպես տուժում է։ Կանաչի պակասն ու քարի, իսկ վերջին տարիներին ակտիվորեն կառուցվող ապակե շենքերի ֆոնին առաջ քաշելով ճնշող զգացողություն։ Սա ո′չ միայն ճարտարապետական տեսանկյունից է վանող, այլև հոգեբանորեն ճնշող զգացողություն է առաջացնում։
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք՝ դադարեցնել ծառերի սպանդը, ձեռնարկել ամայացած տարածքների կանաչապատման ու ոռոգման պատշաճ կազմակերպում։
Ծառը կյանք է»:
Ստորագրահավաքին կարող եք միանալ այս հղումով:

«Շինարարական ընկերությունը տուգանվել է, քանդման աշխատանքներ են իրականացվում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
239Երեկ, 23:12
«Ո՞ւմ թույլտվությամբ է իրականացվում «կանաչ գոտու վերացման» գործընթացը»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
64617.07.2026, 10:36
«Ստեփանավանի մերձակայքում ոսկու հանքի շահագործել-չշահագործելը պետք է կախված լինի համայնքի դիրքորոշումից». Արտակ Հարությունյան
70116.07.2026, 21:18
«Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
73216.07.2026, 10:06
ՇՄՆ-ն հորդորում է զերծ մնալ բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց
73714.07.2026, 19:42
«Սա խուլիգանություն է»․ Սիլվա Ադամյան (տեսանյութ)
55414.07.2026, 13:18
Արջը մտել է ԱՄՆ ռազմաբազայի տարածքում գտնվող առևտրի կենտրոն (տեսանյութ)
362110.07.2026, 13:40
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտարարություն է տարածել
111909.07.2026, 01:00