Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանցին գրել է՝ նրան հենց օդանավակայանից պետք է տանել ռազմավարի պարկ»․ Ոսկան Սարգսյան

«Ադրբեջանցին գրել է՝ նրան հենց օդանավակայանից պետք է տանել ռազմավարի պարկ»․ Ոսկան Սարգսյան
275
Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 03:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ադրբեջանցիները ձեռ են առնում խաղաղասեր Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով Փաշիկ։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին, մինչդեռ ադրբեջանական հասարակությունը և լրատվամիջոցները ցնծության մեջ են, լրատվամիջոցներ կան, որոնք Նիկոլ Փաշինյանին հեգնելով՝ նրան անվանում են Փաշիկ։ Ադրբեջանցի լրագրողներից մեկն էլ գրել է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ցանկություն է հայտնել Բաքու բանակցությունների մեկնել։ Ադրբեջանցին գրել է, որ Ա․ Գրիգորյանը թող նստի Երևանում և ադրբեջանցիների հետ խոսի Zoom-ով, եթե նա շատ է ուզում Բաքու գնալ, նրան հենց օդանավակայանից պետք է տանել ռազմավարի պարկ։ Այդ պարկում ներկայացված են պատերազմի ժամանակ հայկական զորքերից գրավված տեխնիկան, հայ զինվորների ծաղրական տեսքով մանեկենները»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան