Կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնեց ԱՆԻՖ-ին

Կառավարությունը ԶՊՄԿ-ի՝ ՀՀ սեփականություն հանդիսացող 15% բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։
«2000-ականներից ի վեր առաջին անգամ պետությունն ունի բաժնեմաս՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում»,- նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ գործարքը շատերին կասկածելի է թվացել։
«Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված է եղել, դա փաստորեն կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել: Կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ պետությունը կորցնում է․ դա մենք տեսել ենք երկար տարիներ»,- նշեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը ԶՊՄԿ-ում կունենա ներկայացուցիչ:

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
33202.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
34202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
33802.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
34402.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
21002.10.2026, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
26202.10.2026, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
29101.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
111201.10.2026, 08:37