«Սա կարևոր դաս է բազմաչարչար հայ հեռուստադիտողի համար»․ Ստեփան Դանիելյան
![]() 305 Շաբաթ, 08 հունվարի, 2022 թ., 02:06 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ ««Մենք ուշադիր հետևում ենք հաղորդագրություններին այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր հավաքական խաղաղապահ ուժերն ուղարկել է Ղազախստան։ Մենք հարցեր ունենք այդ հարցման բնույթի մասին, թե արդյոք դա օրինական հրավեր էր, թե ոչ։ Այս պահին մենք դա չգիտենք»։ Սա ասում է Սպիտակ Տան խոսնակը։ Սակայն, երբ ռուսները պահանջում են, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չտեղակայվեն, ասում են, որ Ուկրաինան անկախ երկիր է և ինքն է որոշում, թե որ երկրի զորքերն իր սուվերեն տարածքում տեղակայի։ Ակնհայտորեն դասական երկակի ստանդարտ։ Առանց ԱՄՆ-ին մեղադրելու հավակնության, սա կարևոր դաս է բազմաչարչար հայ հեռուստադիտողի համար, հասկանալու, որ միջազգային հարաբերություններում սկզբունքներ չկան, այլ կան չոր շահեր։ Սկզբունքներն ուժեղի ձեռքին մահակ է, երբ պետք է, իսկ երբ պետք չի, ոչինչ է։ Չկան նաև դաշնակիցներ, միջազգային օրենքներ, իսկ մարդու իրավունքները (երկրից դուրս) զուտ խաղաքարտ է ազդեցություն տարածելու համար։ Նույնն էլ Ռուսաստանն է անում, Մալազիան, Թուրքիան և այլն։ Խնդրանք, երբ միջպետական հարաբերություններ եք քննարկում, թարգեք դեմոկրատիա, միջազգային իրավունք և այլ բառակապակցություններ օգտագործելը, նաղդ գործից խոսեք»։ Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
