«Մենք մտահոգված ենք»․ ԵՄ-ն կոչ է անում Ղազախստանի իշխանություններին
![]() 289 Կիրակի, 09 հունվարի, 2022 թ., 13:24 Եվրամիությունը պատրաստ է օգնել Ղազախստանին ճգնաժամի կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԵՄ կայքում։ «Մենք մտահոգված ենք խաղաղ ցույցերից հետո սկսված բռնությամբ Ղազախստանում, որը Եվրամիության համար կարևոր գործընկեր է գործող Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագրով, ինչպես նաև տարածաշրջանի կայունության համար։ Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և խստորեն դատապարտում ենք բռնության համատարած ակտերը։ Կարևոր է կանխել հետագա էսկալացիաները, խուսափել բռնության ցանկացած դրդումից, մշտապես զսպվածություն ցուցաբերել և անկարգությունները այլ նպատակներով շահագործելուց խուսափելը: Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։ Դրսի ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Մենք կոչ ենք անում Ղազախստանի իշխանություններին պահպանել իրենց պարտավորություններն այս դժվարին պահին, ներառյալ հարգանքը մարդու իրավունքների և իրենց քաղաքացիների հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ հավաքների, խոսքի և լրատվամիջոցների ազատության նկատմամբ»,-ասված է հայտարարությունում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
