«Հայաստանի հետ նոր սկիզբ». թուրքական թերթի անդրադարձը
![]() 244 Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 20:00 Թուրքական «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքը հատուկ ներկայացուցիչների հանդիպումից ընդհանուր անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, գրում է «Էրմենիհաբեր»-ը: «Հայաստանի հետ նոր սկիզբ» հոդվածում անդրադառնալով այսօր հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսելու համար Մոսկվայում տեղի ունեցած հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը՝ «Hürriyet»-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դրանից առաջ ՀՀ-ն վերացրեց թուրքական ապրանքների ներկրման արգելքը, իսկ Թուրքիան թռիչքի թույլտվություն տրամադրեց հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը: Սրանք ցույց են տալիս, որ կարգավորման գործընթացում առաջնահերթությունը տրվելու է տնտեսական հարաբերություններին: Գալով հետագա քայլերին՝ հոդվածի հեղինակը նշում է, որ հաջորդիվ բանակցություններ կլինեն 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ, սակայն, այս մակարդակում Անկարան Երևանից որոշ պահանջներ ունի: Դրանցից առաջնայինները լինելու են ՀՀ-ի՝ Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու մասին պաշտոնական հայտարարությունը, ինչպես նաև «1915-ի դեպքերը» օրակարգ չբերելը, այլ դրանք պատմաբանների հանձնաժողովին փոխանցելը: Հոդվածում համեմատական է անցկացվում ներկայիս ու 2009-ի կարգավորման գործընթացների միջև։ Նշվում է, որ այսօրվա հանդիպումը ավելի հուսադրող է, քան 13 տարի առաջվանը, քանի որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել «ՀՀ-ի կողմից օկուպացված» տարածքները և դրանով իսկ արդեն մի շատ կարևոր խոչընդոտ վերացել է: Դրանից հետո համառոտ անդրադարձ է կատարվում 1991-ից այս կողմ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցած զարգացումներին, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից, ՀՀ անկախության ճանաչմանը, ՍԾՏՀ-ում ՀՀ-ին՝ որպես դիտորդ հրավիրելուն, Արձանագրությունների գործընթացին ու 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր «երկխոսության միջավայրին»: Վերջում անդրադարձ է կատարվում օրերս Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա կատարված հարձակումներին՝ դրանք ներկայացվելով որպես «հայկական կողմի իրականացրած սադրանք»: Այս համատեքսում նշվում է, որ մտահոգություն կա, որ գետնի վրա տեղի ունեցող բացասական զարգացումները կարող են ազդել դիվանագիտության արձանագրած դրական զարգացումների վրա: |

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10407:48
«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
25902:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
15600:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
29000:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
298Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
197Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
168Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
193Երեկ, 21:36
