Ճապոնացի թոշակառուն թունավոր սունկ է կերել արհեստական բանականության խորհրդով

Ճապոնիայում 70-ամյա տղամարդը թունավորվել է թունավոր սնկերով, որոնք նեյրոնային ցանցը նրան խորհուրդ է տվել հավաքել՝ որպես ուտելի:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի սկզբին Նարա պրեֆեկտուրայում։ Թոշակառուն գտել է սնկերը, բայց կասկածել է, որ դրանք ուտելի են։ Նա փորձել է ցույց տալ գտածոն տեղական բուսաբանական այգու աշխատակիցներին, բայց նրանք այնտեղ չեն եղել։
Թոշակառուն լուսանկարել է սնկերը և վերբեռնել այն արհեստական բանականության ծրագրի մեջ։ Նեյրոնային ցանցը պատասխանել է, որ դրանք ուտելի սունկ են։ Տղամարդը վստահել է արհեստական բանականությանը, հավաքել է սնկերը, եփել դրանք տանը և թունավորվել։
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, սնկերի նմուշներն ուղարկվել են հետազոտման։ Պարզվել է, որ տղամարդը կերել է ցուկիտակե (լուսնային լույսով սունկ), որը թունավոր տեսակ է, և որին հաճախ շփոթում են անվտանգ սնկերի հետ։ Առողջապահության պաշտոնյաները կոչ են արել զգույշ լինել սունկ հավաքելիս և չվստահել արհեստական բանականության խորհուրդներին։

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24328.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
28928.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82121.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86519.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100117.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230216.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
224816.10.2026, 20:48