Իշխող ուժը որոշել է սահմանափակել Արթուր Վանեցյանի այցն ԱՄՆ

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ,
ցանկանում եմ տեղեկացնել, որ Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում: Պատճառն իշխող ուժի կամայական որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգոտում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը:
Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում: Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: Արթուր Վանեցյանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը, քանի որ օրակարգի այդպիսի փոփոխության պայմաններում այցը կկրեր ընդամենը արարողակարգային բնույթ:
Իշխանության այս գործելաոճն աննախադեպ ու անընդունելի է՝ առավել ևս հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգը:
Միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխող ուժը չունի քաղաքական մշակույթ և ցանկություն այն զարգացնելու:
Մտածելու տեղիք են տալիս նաև նման որոշման շարժառիթները՝ արդյո՞ք խնդիրը միայն իշխանության կողմից ժողովրդավարության այլասերված ընկալումն է, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունն ու ընդդիմության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, թե՞ առկա է նաև հանդիպման բովանդակությունը թաքցնելու մտադրություն:
Դատապարտում ենք նման գործելաոճը՝ համարելով այն հարված ՀՀ հեղինակությանը: Հնարավոր բոլոր ճանապարհներով այս ամենաթողությունը պետք է արմատախիլ արվի:
Հ.Գ. Այս ամենի մասին պատշաճ կերպով կտեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին»:

«Պետության ղեկավարի հայտարարությունը դուրս է տնտեսագիտական ու դիվանագիտական պատկերացումներից»․ Հրայր Կամենդատյան
4718:48
Կանադան գումար կհատկացնի Ուկրաինայի համար հրթիռներ ձեռք բերելու նպատակով
9018:19
««Նիսյա» թե «նաղդ»՝ սա քաղաքական կոռուպցիա է»․ Սուրեն Սուրենյանց
5118:06
«Հայկ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, շուտով կկալանավորեն»․ Հայկ Մարտիրոսյան
7017:48
«Գուցե անհրաժեշտ է մի քանի վագոն իրավապահ էլ գործուղել «Վիվառո»-ի գարաժ»․ Արեգ Սավգուլյան
7517:30
«Հայաստանի քաղաքական դաշտը վերաձևավորվում է»․ Վահան Բաբայան
6817:00
«Երբ ուզենք՝ մարդկանց կհանենք փողոց, բայց հանենք, որ ի՞նչ անենք». Սամվել Կարապետյան
6316:36
«Եթե իշխանություն լինեինք, արագ հետ կբերեինք գերիներին». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6116:30