«Թուրքերը նկատի ունեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերը». Արա Պապյան

ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ արդեն մեր երկրորդ բանավեճն է, երբ պրն Հովսեփ Խուրշուդյանը պնդում է, որ Ցյուրիխի արձանագրությունների մեջ սահմանների վերաբերյալ չկա «վերահաստատել» (reconfirming) բառը, ապա հրապարկում եմ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության 3-րդ պարբերությունը, որը հստակ արձանագրում է հետևյալը. «Վերահաստատելով նրանց հանձնառությունը, իրենց երկկողմ և բազմակողմ հարաբերություններում, հարգել և երաշխավորել հարգանքը հավասարության.... տարածքային ամբողջականության և սահմանների անփոփոխելիության սկզբունքների նկատմամբ»:
Ակնհայտ է, որ ՎԵՐԱհաստատել «տարածքային ամբողջականությունը և սահմանների անփոփոխելիությունը» ասելով՝ թուրքերը նկատի ունեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Հատկապես, երբ դրա մասին Թուրքիայի խորհրդարանում միանշանակորեն հայտարաարել է այդ ժամանակվա Թուրքիայի ԱԳ նախարար Դավիթօղլուն՝ 2009թ. հոկտեմբերի 21-ին»:

«Մի թեթև անձրև, քամի, հոսանքը կտրվում է․ կարո՞ղ է նոր սահմանադրությամբ էդ հարցն էլ կարգավորեք»․ Հռիփսիմե Առաքելյան
2821:30
«Ես որևէ քրեական գործով չեմ անցնում որպես մեղադրյալ»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
6820:42
«Ես ասել եմ, որ նեղացել եմ իմ քաղաքական թիմից»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
7220:30
Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ
6020:18
«Ռուսաստանը ցանկանում է ավելին, քան պարզապես Ուկրաինան»․ Մերց
17119:43
«Ստանում են զիջումն ու անցնում առաջ»․ Նարեկ Կարապետյան
7719:30
«Սահմանադրությունը չպետք իշխանությանը դարձնի դատավորի մասնագիտական ճակատագրի որոշող»․ Աննա Ծառուկյան
8618:06
«Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի ամբողջ Դոնբասը»․ Լուկաշենկո
15817:43