«Միգուցե չվերադառնայի այս թեմային, եթե այսօր քաղաքում ականատես չլինեի մի տեսարանի»․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը․ «Մի քանի օր առաջ բաց նամակ էի գրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, մարդաշատ վայրեր այցելու համար QR կոդի պարտադիր լինելու մասին վերջինիս հրամանագրի հետ կապված: Միգուցե չվերադառնայի այս թեմային, եթե այսօր քաղաքում ականատես չլինեի մի տեսարանի՝ երթուղային տաքսու մեջ նստած և կիսակռացած մոտ 17-18 մարդկանցից և ոչ ոք դիմակով չէր: Հիմա հարց. Հարգելի տիկին նախարար, եթե Ձեր հրամանագրի նպատակը հանրային առողջությունն է, ոչ թե «թռիչքային աճ ունեցող տնտեսության» հետևանքով դատարկված բյուջեն լցնելը, ապա Դուք պարտավոր եք այդ հրամանագրում ավելացնել նաև «հանրային տրանսպորտում QR կոդի պարտադիր լինելու» կետը: Հակառակ պարագայում Դուք կապացուցեք իմ և շատ-շատերի այն կարծիքը, որ այս հրամանագրի միակ նպատակը, ռեստորանների և սրճարանների հաշվին Ձեր կառավարության անդամների պարգևավճարներն ապահովելն է: Ինչպես կասեր Ձեր վարչապետը «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Իհարկե, ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ ՉԷ..., եթե, իհարկե, այդ քաղաքացին չի ապահովում «ազգընտիր կառավարության» պարգևավճարները, թանկարժեք ավտոմեքենաների և գործուղումների ծախսերը:
Հ.Գ. Ի դեպ, ողջ աշխարհում նման հրամանադրեր կան շատ երկրներում, սակայն չկա և ոչ մի պետություն, որտեղ հանրային տրանսպորտը բացակայում է այդ հրամանագրերից»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
7212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
167Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
256Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
68119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
40418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
36918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
82415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
106413.08.2026, 13:12