«Երևանը մեզնից օտարելու մենթալ օպերացիան արդեն սկսված է»․ Վահե Թորոսյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանը այլևս անճանաչելի քաղաք է դարձել։ Քաղաքում շրջելով՝ բնազդով նույնիսկ զգում ես հայկականության օտարումը, վանող շունչը, որը երևանյան չէ, այլ թերևս քաղքենի մեգապոլիս է հիշեցնում։
Այն, որ Երևանը վերածվել է մոլախաղային բորդելի՝ տեսանելի է անգամ փակ աչքերով։ Փորձեք վիզուալ կերպով շրջանցել բոլոր այդ գովազդային վահանակները և կտեսնեք, որ դա անհնար է։ Միևնույն է բոլոր կողմերից պաշարված եք տեսողական դիվերսիայով և տեռորով։ Երկկողմանի կրակահերթի պես գնդակոծվում է մարդկային միտքը։
Արձանային մշակույթը որքան օտար է, այնքան էլ գռեհիկ՝ համեմված քաղաքական նրբերանգներով։ Լուկի վրա Անվախ աղջկա ֆեմինիստական արձան, գանդիական քայլող մարդ։ Պետք է կարծել, որ ինչ-որ մի օր կլինի նաև «Չծխող Մարդու» արձանը և պարտված, բայց իրեն պարտված չհամարող «Հպարտ Քաղաքացու» արձանը՝ թափված ատամներով և ցամաքած ստամոքսով բայց՝ Հպարտ։
Երևանը շուտով նաև հեղեղվելու է աղանդավորական շրջիկ փերեզակներով, որոնք արդեն իսկ սկսել են Աստծո անունից մարդկանց սուրճ, թեյ առաջարկելով։ Հետո նաև կարող է մեղքերի թողության թղթեր՝ ինդուլգենցիաներ վաճառեն։ Եվ այսպես տեղի է ունենելու հայերի հերթական մասնատումը և միմյանցից խզումը։
Մի խոսքով, Երևանը մեզնից օտարելու մենթալ օպերացիան արդեն սկսված է։ Նախ պետք է մեր ուղեղներում դա անել հետո արդեն փաստացի կերպով»։

«Իշխանությունն իրեն ավելի կոմֆորտ է զգում, երբ քաղաքական ընդդիմախոսին կալանավորում է»․ Վահագն Սարոյան
212:24
«ԹՐԻՓՓ-ի նախագծով ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, ՀՀ-ին՝ 26 տոկոսը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
2412:12
Քիր Սթարմերը ժամանել է Կիև
7911:55
Պետբյուջեից 1 միլիարդ 35 մլն դրամ կհատկացվի մարզպետների աշխատակազմերին (տեսանյութ)
4011:42
«50 միլիոն «նորաձևության շաբաթ»-ին․ էս կարգի բյուջեի հերն անիծե՞լ»․ Մանուկ Սուքիասյան (լուսանկար)
4111:24
«Իրանը կենտրոնացած է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման վրա»․ ԻՀՊԿ
11111:21
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3011:06
«Հայաստան-Ռուսաստան հակադրության ամենածանր հետևանքները կրելու է հենց Հայաստանը»․ Մանուել Մանուկյան
4710:48