Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

443
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2026 թ., 09:42
Հուլիսի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 35-րդ փողոցում գտնվող շենքերից մեկի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ, 27-ամյա Միսակ Վ.-ի դին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը գտնվում էր տնային կալանքի տակ և 6-րդ կամ 8-րդ հարկի պատուհանից անզգուշաբար ընկել է։

Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
21714:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
13709:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
361Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
373Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
592Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
394Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
506Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
195Երեկ, 09:12