Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին շարունակվում են իշխանության ցուցումով փակված մի շարք ընկերությունների աշխատողների բողոքի դրսևորումները: Երեկ այդ ցույցերի մասնակիցներից մեկը, նկարագրելով ստեղծված իրավիճակը, սրտանց ասաց. «Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…»:
Չէ՛, եղբա՛յր, կառավարությունը չկա: Ու չի եղել: Ու ոչ թե այն պատճառով չի եղել կամ չկա, որովհետև կառավարության ղեկավարը ձեզ ու էլի մի քանի հազար մարդու գործից, եկամտից, տնից-տեղից կտրել է ու գնացել «վաստակած» արձակուրդ, սարերով ու ձորերով: Դասական իմաստով՝ կառավարություն Հայաստանում արդեն վաղուց չկա: Կառավարության փոխարեն Հայաստանում կա քաղաքական մի խումբ, որն ամեն ինչ իր գրպանն է դրել՝ գործադիր իշխանությունը, պետական բոլոր կառույցները, անկախ համարվող կառույցները, իրավապահ ու քննչական մարմինները, դատարանները: Ու այդ խումբը զբաղված է բացառապես մի երկու-երեք բանով. իրենց անձնական բարեկեցությունն ապահովելով, ընդդիմադիր, ազգային գործիչներին դատելով, մարդկանց սեփականությունը խլելով, պարզապես՝ վատություն անելով և ադրբեջանական ու թուրքական պահանջները կատարելով: Հա, լավ, համոզեցիք, մի քիչ էլ անորակ ասֆալտ անելով:
Կառավարությո՞ւն: Ի՞նչ կառավարություն: Կառավարությունը այն բանի համար է, որ երկրի, պետության շահերը պաշտպանի, որ տնտեսության հիմնական ուղղությունների կենսունակությունն ու անխոչընդոտ ընթացքն ապահովի: Կառավարությունն այն բանի համար է, որ մարդկանց, առանձին խմբերի, կոնկրետ ոլորտների խնդիրներով զբաղվի, լուծի այդ խնդիրները, կարգավորի ծագած հարցերը: Կառավարությունը մարդկանց բարեկեցությունն ապահովելով զբաղվելու համար է, այլ ոչ թե գործազուրկ դարձնելու, ամենօրյա ռեժիմով վատություն անելու համար: Կարճ ասած՝ կառավարությունը մարդկանց ու երկրի համար մի լավ բան անելու համար է: Հիմա նշվածներից որո՞վ են զբաղվում: Ոչ մեկով: Լրիվ հակառակն է: Ուրեմն՝ ի՞նչ կառավարություն: Ախ, հա, քիչ էր մնում մոռանայինք. այդ խումբը մեկ էլ հարկեր ու տուգանքներ է կարողանում քերթել: Եվ ինքն իրեն խոշոր պարգևավճարներ դուրս գրել է կարողանում»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
259Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
162Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
193Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
198Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
173Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
15329.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13529.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
30329.08.2026, 22:36