Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի հետ կապված իրադարձությունների մասին

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեղյակ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շուրջ իրադարձություններից, կապ է հաստատել Հայաստանի ազգային կառույցի հետ ու փորձում է լուծումներ գտնել․ «Ազատությանը» հայտնել են ՄՕԿ-ից:
«ՄՕԿ-ն ուշադիր դիտարկում է բոլոր հանգամանքները և փորձում է պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու ՀԱՕԿ-ը՝ որպես կառույց և երաշխավորելու Հայաստանում Օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը»,- «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան արձագանքել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Թե ինչ լուծումներ են դիտարկվում, միջազգային կառույցը չի բացահայտել:
Գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից ի վեր, անցած երկուշաբթիից կապարակնքված են նաև ՀԱՕԿ-ի և ՀԱՕԿ-ի մարզաբազա հանդիսացող «Օլիմպավան» կենտրոնի դռները:
Ավելի քան 10-ն օր է իրավապահները չեն հանրայնացրել՝ ինչու են կասեցրել օլիմպիական ազգային կառույցի աշխատանքը, ինչ հնարավոր չարաշահումներ են հայտաբերել կամ փնտրում այնտեղ:
ՄՕԿ-ը անպատասխան է թողել «Ազատության»հարցը, թե ինքը որպես ազգային կառույցը վերահսկող մարմին՝ վերջին տարիների առանձնին ստուգումներ կամ աուդիտ անցկացրե՞լ է ՀԱՕԿ-ում: Չեն պատասխանել նաև հարցին, թե այս զարգացումները ինչպես կարող են անդրադառնել Հայաստանի օլիմպիկական վարկանիշի վրա:

«Էս երեխեքին մարզվել է պետք, պատրաստվում ենք մրցաշարերի»․ մարզիկներն Օլիմպավանի դիմաց մարզումներ են անում (տեսանյութ)
4012:06
Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի հետ կապված իրադարձությունների մասին
3212:00
««Յանդեքս»-ի վարորդն ավտոմեքենայի դռները փակել է, անպարկեշտ արտահայտություններ արել»․ Զարուհի Հովհաննիսյան
6911:30
«Եվրոպայում շոգի ալիքն ավարտվում է»․ Լևոն Ազիզյան
6010:24
«Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին մեկուսացված պահելու համար». Տիգրան Աբրահամյան
5210:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6408:18
Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական գործունեությունն Իրանում. #The Wall Street Journal
24901:32
«Հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր». Արման Աբովյան
11000:36